Այսօր: Կիրակի, 28 Ապրիլի 2024թ.
Ախուրյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 34
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 93
 
Դիտել Ավագանու որոշումները

ՆԱԽԱԳԻԾ 93


Զեկ. ԱՐԾՐՈՒՆԻ ԻԳԻԹՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԴԻՄՈՒՄԱՏՈՒ ԹՎՈՎ 9 ԱՆԱՊԱՀՈՎ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻՆ ՄԻԱՆՎԱԳ ԴՐԱՄԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանու 2017թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 20-Ն որոշմամբ հաստատված կարգի 7-րդ կետը և Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի թվով 9 անապահով ընտանիքների դիմումները՝
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանին որոշում է.

 

  1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի 2019 թվականի բյուջեի 10.3.1 «Հարազատին կորցրած անձինք» ծրագրի «Հուղարկավորության նպաստներ բյուջեից» 4726 հոդվածով նախատեսնված գումարներից համայնքի թվով 3 դիմումատու ընտանիքների տրամադրել դրամական օգնություն ընդհանուր գումարով 75000  /յոթսնասունհինգ հազար/ Հայաստանի Հանրապետության դրամ՝ համաձայն թիվ 1 հավելվածի:
  2. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի 2019 թվականի բյուջեի պահուստային ֆոնդի «Պահուստային միջոցներ» հոդված 4891, «Այլ նպաստներ բյուջեից» 4729 հոդվածից թվով 6 անապահով ընտանիքների տրամադրել դրամական օգնություն ընդհանուր գումարով 240000 /երկուհարյուր քառասուն հազար/ Հայաստանի Հանրապետության դրամ՝ համաձայն թիվ 2 հավելվածի։
  3. Մերժել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Ջրառատ գյուղի բնակիչներ Կարեն Կիրակոսյանի, Արմենուհի Կիրակոսյանի, Սերոբ Կիրակոսյանի, Թամարա Յայլոյանի, Վալոդ Սուքիասյանի՝ և Սիրվարդ Համբարձումյանի օգնության վերաբերյալ դիմումները։

 

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐԾՐՈՒՆԻ ԻԳԻԹՅԱՆ


Նախագիծ կազմող ՀԱՅԿԱՆՈՒՇ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 

Ավագանու ֆինանսատնտեսական հարցերով մշտական գործող հանձաժողովը որոշեց մերժել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Ջրառատ գյուղի բնակիչներ Կարեն Կիրակոսյանի, Արմենուհի Կիրակոսյանի, Սերոբ Կիրակոսյանի, Թամարա Յայլոյանի, Վալոդ Սուքիասյանի՝ կայծակի հետևանքով վնասի փոխհատուցման մասին դիմուները, իսկ Սիրվարդ Համբարձումյանի օգնության վերաբերյալ դիմումը մերժվեց, քանի որ 2019թվականի սեպտեմբերի 6-ի թիվ 81 որոշմամբ տրվել էր միանվագ օգնություն։

Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Շիրակի մարզ, գ.Ախուրյան, Գյումրու խճուղի 42
0312 70885 , 0312 70303
akhuryan.shirak@mail.ru , akhuryan.shirak@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50834216@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԽՈՒՐՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner