Այսօր: Կիրակի, 19 Մայիսի 2024թ.
Ախուրյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 32
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 87
 
Դիտել Ավագանու որոշումները

ՆԱԽԱԳԻԾ 87


Զեկ. ԱՐԾՐՈՒՆԻ ԻԳԻԹՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄՆԵՐԻՆ ԴՐԱՄԱԿԱՆ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 Ղեկավարվելով  <<Տեղական  ինքնակառավարմանմասին>> ՀայաստանիՀանրապետությանօրենքի  24-րդհոդվածի 1-ինմասի

Հայաստանի  ՀանրապետությանՇիրակիմարզիԱխուրյանհամայնքիավագանին որոշում է

1.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանու անդամներին  իրենց պարտականությունների կատարման  հետևանքով առաջացած ծախսերի դիմաց Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի վարչական բյուջեի պահուսային ֆոնդից տրամադրել ամսական դրամական փոխհատուցում՝  յուրաքանչյուր ամիս 15000-ական դրամի չափով:

 2.Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետով  նախատեսված դրամական փոխհատուցումը  ավագանու անդամների տրամադրվում է .

1)Առանց ավագանու անդամների կողմից իրենց պարտականությունների կատարման  հետևանքով  առաջացած ծախսերը հիմնավորող փաստաթղթերի ներկայացման

2)Դրամական փոխհատուցում ստանալու ցանկության վերաբերյալ ավագանու անդամի դիմումի հիման վրա

3)Անկանխիկ, յուրաքանչյուր  ամսվա համար մինչև հաջորդող ամսվա 10-ը:

3.Ավագանու անդամին  տվյալ ամսում դրամական փոխհատուցում չի վճարվում ,եթե  նա այդ ամսվա ընթացքում բացակայել է  ավագանու և մշտական հանձնաժողովի  բոլոր նիստերից, բացառությամբ այն դեպքերի, երբ տվյալ ամսում   ավագանու և մշտական  հանձնաժողովի  նիստեր չեն եղել:

4.Սույն որոշման 3-րդ կետում նշված բացակայությունները հիմնավորվում են. ավագանու մշտական հանձնաժողովների նախագահների՝հանձնաժողովի նիստերի նավագանու անդամների մասնակցության մասին տեղեկանքներով ևհամայնքապետարանի աշխատակազմի  կողմից վարվող  ավագանու նիստին մասնակցած ավագանու անդամների հաշվառման մասին տվյալներով, որոնք կազմվում  են  յուրաքանչյուր ամսվա համար՝  մինչև  հաջորդ ամսվա 5-ըներառյալ:

Սույն որոշումն ուժի  մեջ է մտնում 2018 թվականի նոյեմբերի 1-ից:

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐԾՐՈՒՆԻ ԻԳԻԹՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐԾՐՈՒՆԻ ԻԳԻԹՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Շիրակի մարզ, գ.Ախուրյան, Գյումրու խճուղի 42
0312 70885 , 0312 70303
akhuryan.shirak@mail.ru , akhuryan.shirak@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50834216@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԽՈՒՐՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner