Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ, 24-րդ կետերի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 76-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերի, 4-րդ մասի 1-ին կետի դրույթներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանու 2024 թվականի փետրվարի 15-ի թիվ 31-Ա որոշումը և 2024 թվականի ապրիլի 09-ի Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Բասեն բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում կայացած մրցույթի արդյունքների վերաբերյալ կազմված 2024 թվականի ապրիլի 09-իթիվ 1 և թիվ 2 արձանագրությունները որոշում եմ՝
1.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Բասեն գյուղի վարչական սահմաններում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող` 08-084-0101-0027 կադաստրային ծածկագրով գյուղատնտեսական նշանակության 0,40703 հեկտար հինգերորդ կարգի, անջրդի վարելահողը գյուղատնտեսական գործունեություն ծավալելու նպատակով, 6000 /վեց հազար/ ՀՀ դրամտարեկան վարձավճարով վարձակալության իրավունքով օգտագործման տրամադրել մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակից՝ Ռոբերտ Գևորգի Կանդալյանին, ն․ քարտ՝ 009880535, տրված ՝ 22.01.2018թ․, 030-ի կողմից:
2.Օրենքով սահմանված կարգով Ռոբերտ Գևորգի Կանդալյանի հետ կնքել հողամասի վարձակալության պայմանագիր 10 տարի ժամկետով:
3.Պարտավորեցնել Ռոբերտ Գևորգի Կանդալյանին տարեկան վճարումները կատարել եռամսյակային կարգով: