Ղեկավարվելով«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետի,«Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 143 հոդվածի 5-րդ մասի դրույթներով«Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 2020 թվականի օգոստոսի 17-ի թիվ ՍՊ/14․1/23278-2020 հանձանականի պահանջներով,«Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի սեպտեմբերի 22-ի N 1823-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» 2020 թվականի օգոստոսի 13-ի «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան գյուղական համայնքի վարչական սահմանում գտնվող՝ պետական սեփականություն հանդիսացող հողամասերն անհատույց սեփականության իրավունքով համայնքին փոխանցելու մասին» N 1326-Ն որոշման դրույթով, այն է՝ N 4 հավելվածի 062-001 ծածկագրով տողի 10-րդ սյունակում «մանկապարտեզ» բառը փոխարինել «բնակելի շենք» բառերով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 2-ի «Հայաստանի Հանրապետությունում շենքերի, շինությունների կամ դրանց մի հատվածի գործառնական նշանակությունը փոփոխելու կարգը հաստատելու մասին» N 88 որոշման 7-րդ մասի դրույթը՝
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանին որոշում է՝
1․Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնք Ջրաշինարարների փողոց, 4-րդ անցում, թիվ 5 հասցեի 0․26հա հողամասի գործառնական նշանակությունը փոխել բնակելի կառուցապատման, իսկ շենքը՝ բազմաբնակարան բնակելի շենք։ 2․Հողամասի և գույքի գործառնական նշանակության փոփոխությունը ենթակա է պետական գրանցման: |