Այսօր: Չորեքշաբթի, 1 Մայիսի 2024թ.
Ախուրյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 71
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 31
 
Դիտել Ավագանու որոշումները

ՆԱԽԱԳԻԾ 31


Զեկ. ԱՐԾՐՈՒՆԻ ԻԳԻԹՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍՈՒՄ /ԲՆԱԿԱՎԱՅՐ ԱՐԵՎԻԿ/ ՔԱՂԱՔԱՑԻ ԿԱՐԵՆ ԿԱՐԼԵՆԻ ԳՈՄՑՅԱՆԻ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ,ՕՐԻՆԱԿԱՆ ՃԱՆԱՉՎԱԾ ԵՎ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՄԱՐՎԱԾ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՄԲ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՆՐԱՆՑ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՈՒ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀՈՂԱՄԱՍԸ ԳՆՄԱՆ ՆԱԽԱՊԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ,ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔՈՎ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՈՂԻՆ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի 912-Ն որոշմամբ հաստատված «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգի» 33-րդ, 33.1-րդ, 33.2-րդ, 34-րդ, 35-րդ կետերի «գ», «ե» ենթակետերի,35.1-րդ կետի դրույթներով և հաշվի առնելով, որ Ախուրյան համայնքի Արևիկ բնակավայրում համայնքի սեփականությունը հանդիսացող արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների նպատակային նշանակության արդյունաբերական օբյեկտների գործառնական նշանակության 08-020-0138-0076 կադաստրային ծածկագրով 1.62548 հա մակերեսով հողամասի վրա քաղաքացի Կարեն Գոմցյանի կողմից ինքնակամ կառուցված պահեստը և շինությունները /հետագայում շինություններ/ համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածով սահմանված օրինականացման պայմաններին և Ախուրյան համայնքի ղեկավարի 2019 թվականի մայիսի 14-ի թիվ 148 որոշմամբ շինությունը ճանաչվել է օրինական,այն համարվել է համայնքի սեփականություն և անշարժ գույքի նկատմամբ իրավունքները ենթարկվել են պետական գրանցման/վկ. 07102019-08-0060/ և հիմք ընդունելով  Կարլեն Գոմցյանի դիմումը՝ Ախուրյան համայնք,Արևիկ բնակավայր, Այգաբացի խճուղի 5/1 պահեստը ուղղակի վաճառքի միջոցով իրեն օտարելու  մասին՝
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանին որոշում է՝

  1. 1.Օրինական ճանաչված և համայնքի սեփականությունը համարված 3775.33 քմ մակերեսով պահեստը, 14.69 քմ մակերեսով պահակատունը, 1718.08 քմ մակերեսով էլեկտրակայանը,38.12 քմ մակերեսով պարիսպը, ընդհամենը՝ 5546.22 քմ, արտադրական նշանակության շինությունները և նրանց պահպանման ու սպասարկման համար նախատեսված Ախուրյան համայնքի սեփականությունը հանդիսացող արդյունաբերության,ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերի նպատակային նշանակության, արդյունաբերական օբյեկտների գործառնական նշանակության 08-020-0138-0076 կադաստրային ծածկագրով 1.62548 հա մակերեսով հողամասը, հասցե՝ Շիրակի մարզ, համայնք Ախուրյան, գյուղ Արևիկ, Այգաբացի խճուղի,5/1 պահեստ, գնման նախապատվության իրավունքով ուղղակի վաճառքի միջոցով օտարել ինքնակամ շինությունն իրականացրած քաղաքացի Կարեն Կարլենի Գոմցյանին:
  2. Օրինական ճանաչված շինության և համապատասխան հողամասի համար սահմանել վաճառքի հետևյալ գներն ու պայմանները՝․
    ա. Հ  այաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի 912-Ն որոշմամբ հաստատված «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգի» 35-րդ կետի «գ» ենթակետի համաձայն, ինքնակամ կառուցված արտադրական նշանակության կառույցների յուրաքնչյուր 1 քմ համար վաճառքի գինը սահմանվում է բազային տուրքի քսանապատիկի չափով՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի ապրիլի 17-ի  470-Ն որոշմամբ հաստատված 14-րդ գոտոմ ընդգրկված Արևիկ բնակավայրի համար սահմանված  0.055 գործակցի կիրառմամբ՝
                                       5546.22քմ x 20000 x 0,055 = 6 100842 ՀՀ  դրամ:
     բ.  Արտադրական նշանակության ինքնակամ շինության պահպանման ու սպասարկման համար նախատեսված համայնքային սեփականություն հանդիսացող արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողերի նպատակային նշանակության արդյունաբերական օբյեկտների գործառնական նշանակության 1քմ հողամասի կադաստրային արժեքը սահմանվցած է 222 ՀՀ դրամ: Հողամասի օտարման գինը կազմում է ՝ 
                                       16254,8 քմ x 222 = 3 608 565 ՀՀ դրամ
      գ. Սահմանված չափերով ձևավորված կառույցի և հողամասի վաճառքի ընդհանուր գինը կազմում է ՝ 9 709 407 ՀՀ դրամ, որը ենթակա է վճարման Ախուրյանի համայնքապետարանի համապատասխան հաշվեհամարին:
      դ. Սույն որոշման «գ» կետով ձևավորված վաճառքի ընդհանուր գնին հավելվում են տվյալ գույքային միավորի նկատմամբ մինչև օտարումը համայնքի անվամբ գույքային իրավունքների պետական գրանցման համար իրականացված վճարները՝ վճարման անդորրագրերի հիման վրա:
      ե.  Ինքնակամ շինությունն իրականացրած անձի կողմից՝ 15 աշխատանքային օրվա ընթացքում գնման նախապատվության առաջարկը չընդունվելու դեպքում կամ գնման նախապատվության առաջարկն ընդունելուց հետո 30-օրյա ժամկետում և դրա համար սահմանված կարգով առանձնացված հողամասի վաճառքի գները չվճարելու դեպքում 5 աշխատանքային օրվա ընթացքում ներկայացվում է գրավոր առաջարկություն՝  կառույցը վարձակալելու վերաբերյալ:
       զ. Ինքնակամ կառույցն իրականացրած անձի կողմից կառույցի վարձակալության իրավունքից ևս հրաժարվելու դեպքում այն վաճառվում կամ օգտագործման է տրամադրվում հրապարակային սակարկություններով՝ աճուրդի կամ մրցույթի ձևով /«Հրապարակային սակարկությունների մասին» օրենքով սահմանված կարգով/:

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐԾՐՈՒՆԻ ԻԳԻԹՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐԾՐՈՒՆԻ ԻԳԻԹՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Շիրակի մարզ, գ.Ախուրյան, Գյումրու խճուղի 42
0312 70885 , 0312 70303
akhuryan.shirak@mail.ru , akhuryan.shirak@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50834216@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԽՈՒՐՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner