Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի դրույթներով, <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի, 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի և 34- րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ մասերի դրույթներով և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ղեկավարի առաջարկը՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանին որոշում է. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանու 2018 թվականի դեկտեմբերի 28-ի <<Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի 2019 թվականի բյուջեն հաստատելու մասին>> թիվ 134-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները. 1. Համայնքի վարչական բյուջեի պահուստային ֆոնդի պահուստային միջոցներ 4891 հոդվածի <3359.4> հազար դրամ թիվը փոխարինել <2304.4>հազար դրամ թվով, այդ թվում՝ 1) «Այլ նպատներ բյուջեից» հոդվածի «3500.0» հազար դրամ թիվը փոխարինել«3950.0» հազար դրամ թվով 2) «Կրթական,մշակութային և սպորտային պաստներ բյուջեից» 4727 հոդվածի «1910.0»հազար դրամ թիվը փոխարինել «2515.0»հազար դրամ թվով: |