Այսօր: Կիրակի, 19 Մայիսի 2024թ.
Ախուրյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 34
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 137
 
Դիտել Ավագանու որոշումները

ՆԱԽԱԳԻԾ 137


Զեկ. ԱՐԾՐՈՒՆԻ ԻԳԻԹՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՐՎՈՂ ՋՐԱՇԻՆԱՐԱՐՆԵՐԻ ԲԱՆԱՎԱՆ 3-ՐԴ ՓՈՂՈՑ, ՇԵՆՔ 1/2, ԹԻՎ 36 ԲՆԱԿԱՐԱՆԻ ՀԱՏԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետությանօրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի դրույթով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի բնակիչ Հայարփի Հարոյանի դիմումը, որ ընտանիքը 7 անձով ստացել է 1 սենյականոց բնակարան, ինքը ամուսնալուծված է և ներկայումս խնամքի տակ ունի երկու անչափահաս երեխա, բնակվում է ժամանակավոր կացարանում /տնակում/, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ղեկավարի առաջարկությունը`
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանի որոշում է․

1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյանի համայնքի սեփականություն համարվող Ջրաշինարարների բանավան, 3 փողոց, շենք 1/3 (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական թիվ 26122017-08-0040, տրված 2017թվականի դեկտեմբերի 26-ին ) թիվ 36՝ երկու սենյականոց բնակարանը, օգտագործման իրավունքով, բնակության համար հատկացնել Հայարփի Սարգիսի Հարոյանի 3 անձից բաղկացած ընտանիքին:
2. Հայարփի Սարգիի Հարոյանի հետ կնքել պայմանագիր՝ զբաղեցրած ժամանակավոր կացարանն ազատելու և Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյանի համայնքապետարանին հանձնելու համար:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐԾՐՈՒՆԻ ԻԳԻԹՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐԾՐՈՒՆԻ ԻԳԻԹՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Շիրակի մարզ, գ.Ախուրյան, Գյումրու խճուղի 42
0312 70885 , 0312 70303
akhuryan.shirak@mail.ru , akhuryan.shirak@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50834216@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԽՈՒՐՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner