Այսօր: Երկուշաբթի, 20 Մայիսի 2024թ.
Ախուրյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 38
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 135
 
Դիտել Ավագանու որոշումները

ՆԱԽԱԳԻԾ 135


Զեկ. ԱՐԾՐՈՒՆԻ ԻԳԻԹՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2018ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 15-Ի ԹԻՎ 94-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին»Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի, 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի և 34-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ մասերի դրույթներով՝
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանին որոշում է․

Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանու 2018թվականի հոկտեմբերի 15-ի « Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի սեփականություն հանդիսացող արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադչական նշանակության օբյեկտների նպատակային նշանակության ընդերքի օգտագործման համար տրամադրված հողամասերի գործառնական նշանակության 08-053-0124-0001 կադաստրային ծածկագրով 4.16065 հեկտար հողամասը դացիտայինտուֆ քարի արդյունահանում կազմակերպելու նպատակով արդյունահանում կազմակերպելու նպատակով «Վարդան Աղբյուր» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը վարձակալության տրամադրելու մասին» թիվ 94-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
1. Որոշման վերնագրում «ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ» բառերից հետո ավելացնել «ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՐՈՏ ՀՈՂԱՄԱՍԻ ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԵՎ» բառերը , այնուհետև՝ ինչպես տեքստում:
2. Որոշումը շարադրել նոր խմբագրությամբ .
1) Հաստատել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Կառնուտ բնակավայրում հողերի օգտագործման ժամանակավոր սխեմայում հողամասի նպատակային նշանակության փոփոխությունը, որով նախատեսվում է` Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի 2017 թվականի մայիսի 3-ի թիվ 60-Ա հրամանով «Վարդան Աղբյուր» սահմանափակ պատասխանատվոությամբ ընկերությանը (այսուհետև` ընկերություն) տրամադրված օգտակար հանածոյի արդյունահանման 06.11.2012թ. ՇԱԹ-29/294 (նախկին՝ 14/417) թույլտվությունում, 06.11.2012թ. N ԼՎ-294 լեռնհատկացման ակտում և ընդերքօգտագործման 06.11.2012թ. N ՊՎ-294 պայմանագրում կատարված փոփոխությունների համաձայն Ախուրյան համայնքի Կառնուտ բնակավայրի տարածքում դացիտային տուֆ քարի արդյունահաման համար նախատեսված 08-053-0124-0001- կադաստրային ծածկագրով հողատարածքում գտնվող 4.16065 հեկտար համայնքի սեփականությունը հանդիսացող գյուղատնտեսական նշանակության արոտ հողատեսքի հողամասը փոխադրել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերի կատեգորիա՝ ընդերքի օգտագործման համար տրամադրված հողամասերի գործառնական նշանակություն՝ ընկերության կողմից այդ հողամասում դացիտային տուֆ քարի արդյունահանում կազմակերպելու և հողամասի նպատակային ու գործառնական նշանակությանը համապատասխան թույլատրված հողօգտագործում ապահովելու համար՝ հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2001 թվա¬կանի oգոuտոuի 13-ի N 599 որոշմամբ ստեղծված հողերի oգտագործման ժամանա¬կավոր uխեմաների համաձայնեցման միջգերատեսչական հանձնաժողովի 2018 թվականի ապրիլի 5-ի թիվ 71 դրական եզրակացությունը:
2) Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի սեփականությանը հանդիսացող արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների նպատակային նշանակության, ընդերքի օգտագործման համար տրամադրված հողամասերի գործառնական նշանակության 08-053-0124-0001- կադաստրային ծածկագրով 4.16065 հեկտար հողամասը դացիտային տուֆ քարի արդյունահանում կազմակերպելու նպատակով 49 տարի ժամկետով (մինչև՝ 2067 թվականի մայիսի 1-ը), յուրաքանչյուր 1 հեկտարի համար՝ տարեկան 100000 (մեկ հարյուր հազար) Հայաստանի Հանրապետության դրամ տարեկան վարձավճարով վարձակալության տրամադրել «Վարդան Աղբյուր» սահմանափակ պատասխանատվության ընկերությանը և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կնքել հողամասի վարձակալության պայմանագիր:
3) Սույն որոշումից բխող իրավունքները Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ենթակա են պետական գրանցման՝ ընկերության միջոցներով:
4) Հողամասի նպատակային նշանակության փոփոխության և հողերի ընթացիկ հաշվառման տվյալների հիման վրա համայնքի հողային հաշվեկշռում կատարել համապատասխան փոփոխություն:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐԾՐՈՒՆԻ ԻԳԻԹՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐԾՐՈՒՆԻ ԻԳԻԹՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Շիրակի մարզ, գ.Ախուրյան, Գյումրու խճուղի 42
0312 70885 , 0312 70303
akhuryan.shirak@mail.ru , akhuryan.shirak@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50834216@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԽՈՒՐՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner