Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի, 77-րդ հոդվածի 3-րդ մասի,«Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի, 33-րդ հոդվածի 3-րդ մասի, 34-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ մասերի դրույթներով՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանին որոշում է. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանու 2018 թվականի դեկտեմբերի 28-ի «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի սեփականության ամենամյա գույքագրման փաստաթղթերը հաստատելու մասին» թիվ 133 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները.
- Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի «Ախուրյանի կոմունալ սպասարկում և բարեկարգում» համայնքային ոչ առևտրային կազմակերպության գույքացանկում 29 թվից հետո լրացնել նոր 30-
31 կետեր՝ համաձայն թիվ 1 հավելվածի
- Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Ախուրյան գյուղի գույքացանկում
311 թվից հետո լրացնել նոր 312 կետ՝ համաձայն թիվ 2 հավելվածի
- Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Կամո գյուղի գույքացանկում
86 թվից հետո լրացնել նոր 87-88 կետեր՝ համաձայն թիվ 3 հավելվածի
- Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Արևիկ գյուղի գույքացանկում
64 թվից հետո լրացնել նոր 65-66 կետեր՝ համաձայն թիվ 4 հավելվածի։
|