Այսօր: Կիրակի, 19 Մայիսի 2024թ.
Ախուրյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 32
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 136
 
Դիտել Ավագանու որոշումները

ՆԱԽԱԳԻԾ 136


Զեկ. ԱՐԾՐՈՒՆԻ ԻԳԻԹՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2018ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի ԹԻՎ 87-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին»Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի, 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի և 34-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ մասերի դրույթներով՝
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանին որոշում է․

Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանու 2018 թվականի հոկտեմբերի 5-ի թիվ 87-Ա որոշումը շարադրել նոր խմբագրությամբ.
1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանու անդամներին Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի բյուջեի «Ընդհանուր բնույթի հանրային ծառայությունների» «Այլ դասերին չպատկանող» ծրագրի «Այլ նպաստներ բյուջեից» 4729 հոդվածից տրամադրել ամսական դրամական փոխհատուցում՝ 15000-ական դրամի չափով:
2. Սույն որոշման 1-ին կետով նախատեսված դրամական փոխհատուցումը Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանու անդամների տրամադրվում է ավագանու նիստերին և մշտական գործող հանձնաժողովների աշխատանքներին մասնակցության, բնակավայրերում աշխատանքային շրջագայության ՝ իրենց պարտականությունների կատարման հետևանքով առաջացած ծախսերի դիմաց:
3. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանու անդամին տվյալ ամսում դրամական փոխհատուցում չի վճարվում, եթե նա այդ ամսվա ընթացքում բացակայել է ավագանու և մշտական հանձնաժողովի բոլոր նիստերից, բացառությամբ այն դեպքերի, երբ տվյալ ամսում ավագանու և մշտական հանձնաժողովի նիստեր չեն եղել:
4. Սույն որոշման 3-րդ կետում նշված բացակայությունները հիմնավորվում են Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյանի համայնքապետարանի աշխատակազմի կողմից վարվող ավագանու նիստին մասնակցած Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանու անդամների հաշվառման մասին տվյալներով, որոնք կազմվում են յուրաքանչյուր ամսվա համար՝:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2019թվականի հունվարի 1-ից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐԾՐՈՒՆԻ ԻԳԻԹՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐԾՐՈՒՆԻ ԻԳԻԹՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Շիրակի մարզ, գ.Ախուրյան, Գյումրու խճուղի 42
0312 70885 , 0312 70303
akhuryan.shirak@mail.ru , akhuryan.shirak@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50834216@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԽՈՒՐՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner