Այսօր: Երկուշաբթի, 20 Մայիսի 2024թ.
Ախուրյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 37
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 88
 
Դիտել Ավագանու որոշումները

ՆԱԽԱԳԻԾ 88


Զեկ. ԱՐԾՐՈՒՆԻ ԻԳԻԹՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆ ԽՈՇՈՐԱՑՎԱԾ ՀԱՄԱՅՆՔԻ ԿԵՆՍԱԶԱՆԳՎԱԾԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈւ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈւՐՅԱՆԻ «ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՇՐՋԱՆԱՌՈւ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-Ի ՀԻՄՆԱԴՐՄԱՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈւՐՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԿՈՇՏ ԿԵՆՍԱՎԱՌԵԼԻՔԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՀԱՄԱՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի  18-րդ հոդվածի 1-ին մասի  42-րդ կետի դրույթներով

Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանին որոշում է՝

1. Հաստատել «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան  խոշորացված համայնքի կենսազանգվածի կառավարման գործողությունների ծրագիրը» որպես Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան  համայնքի հնգամյա զարգացման ծրագրի հավելված և անբաժանելի մաս:

2. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան խոշորոցված համայնքի ութ գյուղերի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ համատեղ հիմնադրել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյանի «Համայնքային զարգացման կենտրոն քաղաքացիական շրջանառու հիմնադրամ»-ը, որի նպատակն է Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան խոշորացված համայնքում ծավալել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյանի համայնքի զարգացմանն ուղղված գյուղատնտեսական ու բնապահպանական գործունեություն և իրականացնել նորարարական ծրագրեր:

3.ՄԱԿԻ Զարգացման Ծրագրերի Գլոբալ Էկոլոգիական  Հիմնադրամի  Փոքր Դրամաշնորհային Ծրագրերի   ֆինանսական աջակցությամբ, «Վանանդ» հասարակական կազմակերպության կողմից Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքում իրականացվող «Կոշտ կենսավառելիքի արտադրության և էներգաարդյունավետ վառարանների կիրառության ընդլայնում Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքում» ծրագիր շրջանակներում, հիմնադրվում է Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան կենսավառելիքի արտադրական կենտրոնը և բրիկետների արտադրության հոսքագիծ ձեռք բերելու համար ներդրվում է ավելի քան 40,5 միլիոն Հայաստանի Հանրապետության դրամ:

1)Որպես Ծրագրի համաֆինանսավորում Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան  համայնքի բյուջեից հատկացնել 10.0 միլիոն Հայաստանի Հանրապետության դրամ (21900 դոլլար) և լիազորել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ղեկավարին կնքել համապատասխան համաձայնագիր նշված ծրագիրը համատեղ իրականացնելու համար:

2)Հատկացվող դրամական միջոցները ծախսել՝ Արտադրական շինությունների վերակառուցման և նորոգման,  տրամադրված արտադրական տարածքի հարթեցման, շինաղբի մաքրման, տեղափոխման, ցանկապատման,  պահպանության համակարգի ձևավորման, տարածքի գիշերային լուսավորության ապահովման,  բնակկոմունալ մինիմալ պայմանների (ջրամատակարարում, կոյուղի) ստեղծման, եռաֆազ հոսանքով ապահովման և հոսքագծի ձեռքբերումը համաֆինանսավորելու նպատակով:

4. Աջակցել հիմնադրվող կենտրոնի գործունեությանը, դրական իմիջի ձևավորմանն ու հանրային քարոզչությանը, ապահովել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան խոշորացված համայնքի տարածքում առաջացող կենսաբանական թափոնների անհատույց տրամադրումը ձևավորված կազմակերպությանը և հնարավորության սահմաններում տրամադրել նաև համայնքապատկան տեխնիկական միջոցների ծառայություններ՝ խելամիտ գներով և պայմաններով:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐԾՐՈՒՆԻ ԻԳԻԹՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐԾՐՈՒՆԻ ԻԳԻԹՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Շիրակի մարզ, գ.Ախուրյան, Գյումրու խճուղի 42
0312 70885 , 0312 70303
akhuryan.shirak@mail.ru , akhuryan.shirak@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50834216@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԽՈՒՐՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner