Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 3-րդ կետերի դրույթներով՝ որոշում եմ․ Հայասատանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ղեկավարի 2019 թվականի մայիսի 14-ի թիվ 148 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները․
- Որոշման 1-ին կետը շարադրել նոր խմբագրությամբ․
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Արևիկ բնակավայրում գտնվող համայնքի սեփականություն հանդիսացող արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողերի նպատակային նշանակության՝ 08-020-0138-0076 կադաստրային ծածկագրից 1,62548 հեկտար մակերեսով հողամասի վրա քաղաքացի Կարեն Կարլենի Գոմցյանի կողմից ինքնակամ կառուցված 3805․14 քառակուսի մետր մակերեսով պահեստը, 18․86 քառակուսի մետր մակերեսով պահակատունը, 1772․17քառակուսի մակերեսով էլեկտրակայանը և 38․12քառակուսի մետր մակերեսով պարիսպը ճանաչել օրինական,այն համարել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի սեփականությունը և անշարժ գույքի նկատմամբ իրավունքները ենթարկել պետական գրանցման:
|