Այսօր: Շաբաթ, 18 Մայիսի 2024թ.
Ախուրյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 33
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Համայնքի ղեկավարի որոշումները

ՆԱԽԱԳԻԾ



25 ապրիլի 2024 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԳԵՏՔ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ 2-ՐԴ ՓՈՂՈՑԻ, 112/5 ՀԱՍՑԵԻ ՀՈՂԱՄԱՍԻ ԸՆԴԼԱՅՆՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ, 08-032-0112-0053 ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳՐՈՎ ՀՈՂԱՄԱՍՆ ԱՐՄԻԴԱ ԼԵՈՆԻԴԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ՄԻՋՈՑՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ և 24-րդ կետերի, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի և 2-րդ մասի դրույթներով, ինչպես նաև հաշվի առնելով, որ օտարվող հողամասը բավարարում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մայիսի 26-ի թիվ 550-Ն որոշման 1-ին կետի 3-րդ և 7-րդ ենթակետերի պահանջների և նույն որոշման 2-րդ կետի համաձայն չի դիտարկվում որպես առանձին գույքային միավոր աճուրդային կարգով օտարման ենթակա հողամաս և ի կատարումն Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանու 2024 թվականի մարտի 19-ի թիվ 58-Ա որոշման, որոշում եմ՝

1.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի, Գետք բնակավայրի, 2-րդ փողոց, 112/5 հասցեի (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական թիվ 01122023-08-0066) արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական օբյեկտների նպատակային նշանակության, գյուղատնտեսական արտադրական օբյեկտների գործառնական նշանակության 5500 քառակուսի մետր մակերեսով հողամասի ընդլայնման համար, դրա հարևանությամբ գտնվող, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի սեփականությունը հանդիսացող 08-032-0112-0053 կադաստրային ծածկագրով 406,8 քառակուսի մետր մակերեսով արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական օբյեկտների նպատակային նշանակության, գյուղատնտեսական արտադրական օբյեկտների գործառնական նշանակության հողամասն ուղղակի վաճառքի միջոցով օտարել ընդլայնվող հողամասի սեփականատիրոջը՝ քաղաքացի Արմիդա Լեոնիդի Հարությունյանին և նրա հետ կնքել առուվաճառքի պայմանագիր:

2.Օտարման գինը սահմանել Ախուրյան համայնքի Գետք բնակավայրի համար գործող կադաստրային արժեքի չափով՝ մեկ քառակուսի մետրի համար 218 դրամ, հողամասի ընդհանուր արժեքը կազմում է 88683 (ութ հարյուր ութսունվեց հազար վեց հարյուր ութսունեք) դրամ։

3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդլայնվող հողամասի սեփականատիրոջը պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:

4.Գույքային իրավունքների փոխանցումը կատարել ձեռք բերողի հաշվին և այն ենթարկել պետական գրանցման:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԶԱՎԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Ղուկաս Մուրազյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Շիրակի մարզ, գ.Ախուրյան, Գյումրու խճուղի 42
0312 70885 , 0312 70303
akhuryan.shirak@mail.ru , akhuryan.shirak@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50834216@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԽՈՒՐՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner