Այսօր: Չորեքշաբթի, 15 Մայիսի 2024թ.
Ախուրյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 274
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 138-Ա
 
Դիտել Ավագանու որոշումները

ՆԱԽԱԳԻԾ 138-Ա


Զեկ. ԳՆԵԼ ՄԱՆՈՒԿՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԿՐԱՇԵՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ 3-ՐԴ ՓՈՂՈՑ 3-ՐԴ ՇԵՆՔ ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԿԱՌՈՒՅՑԻ ՀԻՄՆԱՆՈՐՈԳՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ՈՐՊԵՍ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՆԵՐԴՐՈՒՄ ԳՈՒՄԱՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 04-Ի ԹԻՎ 77-Ա ՈՐՈՇՈՒՄԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

    Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի, 92-րդ հոդվածի 4-րդ մասի, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 9-րդ մասի և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով, հիմք ընդունելով «Ավստրիական զարգացման գործակալություն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության «LEAD4Shirak» ծրագրի շրջանակում հայտարարված մրցույթում Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի կողմից ներկայացված ծրագրին տրված հավանությունը, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանին որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի 2023 թվականի բյուջեի ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ (այլ դասերի չպատկանող) ծրագրից այլ կապիտալ դրամաշնորհներ 4657 հոդվածից Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Կրաշեն բնակավայրի 3-րդ փողոց 3-րդ շենք հասցեում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող կառույցի հիմնանորոգման համար, որպես համայնքային ներդրում տրամադրել ծրագրի ընդհանուր արժեքի տասը տոկոսին` երեք հազար հինգ հարյուր եվրոին համապատասխանող  փոխարժեքով Հայաստանի Հանրապետության դրամ,հաշվարկված տվյալ օրվա բանկային կուրսով:
  2. Թույլատրել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի համար գանձապետարանում բացել արտաբյուջետային հաշիվ՝ ծրագրի սպասարկման համար:
  3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանու 2023 թվականի հուլիսի 4-ի «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Կրաշեն բնակավայրի 3-րդ փողոց 3-րդ շենք հասցեում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող կառույցի հիմնանորոգման աշխատանքների իրականացման համար որպես համայնքային ներդրում գումար տրամադրելու մասին»  թիվ 77-Ա որոշումը:

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԶԱՎԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆ


Նախագիծ կազմող ԳՆԵԼ ՄԱՆՈՒԿՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Շիրակի մարզ, գ.Ախուրյան, Գյումրու խճուղի 42
0312 70885 , 0312 70303
akhuryan.shirak@mail.ru , akhuryan.shirak@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50834216@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԽՈՒՐՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner