Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվաշի 1-ին մասին 42-րդ կետով, հաշվի առնելով դպրոցներից ստացված դիմումները վերանորոգման համար գումար հատկացնելու մասին Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանին որոշում է.
- Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Կառնուտի միջնակարգ դպրոցի վերանորոգման նախագծա-նախահաշվային փաստաթղթերի համար համայնքի բյուջեից արդեն իսկ հատկացվել է 500000 ՀՀ դրամ, լրացուցիչ 250000 ՀՀ դրամ հատկացնելու դիմումը մերժել:
- Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Կամոյի միջնակարգ դպրոցի դասասենյակների վերանորոգման աշխատանքների համար համայնքի բյուջեից գումար հատկացնելու մասին դիմումին անդրադառնալ դպրոցի ուսուցչական խորհրդի կողմից հարկային պատավորությունները կատարելուց հետո:
|