Այսօր: Երկուշաբթի, 6 Մայիսի 2024թ.
Ախուրյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 4
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 99-Ա
 

ՆԱԽԱԳԻԾ 99-Ա


Զեկ. ԷԴԳԱՐ ԽԱՉԱՏՐՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՄԱՐԶԻԿՆԵՐԻՆ ԵՎ ՄԱՐԶԻՉՆԵՐԻՆ ԴՐԱՄԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանու 2022 թվականի ապրիլի 26-ի թիվ 61-Ն որոշման հավելվածի 17-րդ կետի դրույթներով, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Մարմաշեն և Ազատան բնակավայրերի վարչական ղեկավարների գրությունները՝  Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանին որոշում է՝

 

1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի 2024 թվականի բյուջեի 10 բաժնի 07 խմբի 01 դասի սոցիալական հատուկ արտոնություններ (այլ դասերին չպատկանող) ծրագրի 4727 «Կրթական, մշակութային և սպորտային նպաստներ բյուջեից հոդվածով հատկացված գումարներից դրամական աջակցություն տրամադրել՝

1) 2024 թվականի ապրիլի 10-ին Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքում կայացած ազատ ոճի ըմբշամարտի դեռահասների Մ-15  Հայաստանի Հանրապետության առաջնությունում՝

ա․ 52 կգ քաշային կարգում 1-ին տեղը զբաղեցրած Հարաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Մարմաշեն բնակավայրի բնակիչ Սաշա Դավիթի Պապոյանին՝ 40000 (քառասուն հազար) դրամ, մարզիչ՝ Սասուն Մանվելի Պապոյանին՝ 20000 (քսան հազար) դրամ։

 2) 2024 թվականի ապրիլի 13-15-ը Հայաստանի Հանրապետության Վանաձոր քաղաքում կայացած ազատ ոճի ըմբշամարտի երիտասարդների Հայաստանի Հանրապետության առաջնությունում՝

ա. 125 կգ քաշային կարգում 1-ին տեղը զբաղեցրած Հայասատնի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Ազատան բնակավայրի բնակիչ Հենրիկ Լյովայի Հայկյանին՝ 100000 (հարյուր հազար) դրամ, մարզիչ Արտուշ Ռուբիկի Իկիլիկյանին՝ 50000 (հիսուն հազար) դրամ:

բ․ 97 կգ քաշային կարգում 3-րդ տեղը զբաղեցրած Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Ազատան բնակավայրի բնակիչ Արմեն Էդիկի Մահտեսյանին՝ 60000( վաթսուն  հազար) դրամ, մարզիչ Ավետիք Գառնիկի Անտոնյանին՝ 30000 (երեսուն հազար) դրամ։

գ․ 92 կգ քաշային կարգում 3-րդ տեղը զբաղեցրած Հայասատնի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Ազատան բնակավայրի բնակիչ Նարեկ Արմենի Իկիլիկյանին ՝ 60000 (վաթսուն հազար) դրամ, մարզիչ Կարապետ Վաչագանի Ենգոյանին՝ 30000 (երեսուն հազար) դրամ:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԶԱՎԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆ


Նախագիծ կազմող ԷԴԳԱՐ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Շիրակի մարզ, գ.Ախուրյան, Գյումրու խճուղի 42
0312 70885 , 0312 70303
akhuryan.shirak@mail.ru , akhuryan.shirak@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50834216@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԽՈՒՐՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner