Այսօր: Ուրբաթ, 3 Մայիսի 2024թ.
Ախուրյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 2
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշումներ N 140-Ն
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ Ախուրյան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնք
ՀՀ Շիրակի մարզ, գ. Ախուրյան, 0312 70885 , 0312 70303, akhuryan.shirak@mail.ru , akhuryan.shirak@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

22 դեկտեմբերի 2020 թվականի N 140-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՆԱ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՏԵՂԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐՆ ՈՒ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հովածի 1-ին մասի 18-րդ կետի և «Տեղական տուրքերի և տեղական վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ, 9-րդ, 10-րդ, 11-րդ, 12-րդ, 13-րդ և 14-րդ հոդվածների դրույթներով՝
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանին որոշում է․

  1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի վարչական տարածքում սահմանել 2021 թվականի տեղական տուրքերի  դրույքաչափերը՝ համաձայն թիվ 1 հավելվածի:
  2. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի վարչական տարածքում սահմանել 2021 թվականի տեղական վճարների դրույքաչափերը՝ համաձայն թիվ 2 հավելվածի։
  3. Սահմանված տեղական տուրքերի դրույքաչափերը Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի բնակավայրերում հաշվարկել 0.5 գործակցի կիրառմամբ:
  4. Տեղական վճարների հաշվառումը և հավաքագրումը նախադպրոցական կրթության մասով վերապահել նախադպրոցական ուսումնական հաստատություններին:
  5. Տեղական վճարների հաշվառումը և հավաքագրումը արտադպրոցական կրթության մասով վերապահել արտադպրոցական, արվեստի և երաժշտական դպրոցներին:
  6. Աղբահանության , կոմունալ սպասարկման և բնակվարձերի հաշվառումը և հավաքագրումը վերապահել «Ախուրյանի կոմունալ սպասարկում և բարեկարգում» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը:
  7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2021թվականի հունվարի 1-ից:

Կողմ -10

ԱՆՏՈՆՅԱՆ ՖՐՈՒՆԶԵ

ԳԱԲՈՅԱՆ ԺԻՐԱՅՐ

ԳԵՎՈՐԳՅԱՆ ԱՐՏԱՇԵՍ

ԷԼԲԱԿՅԱՆ ՎՈԼՈԴՅԱ

ԽԱՉԱՏՐՅԱՆ ՀՈՎՀԱՆՆԵՍ

ՀԱՄԻԿՅԱՆ ԱՐՄԵՆ

ՄԱԹԵՎՈՍՅԱՆ ՏԻԳՐԱՆ

ՄԱԹՈՍՅԱՆ ՀՈՎՀԱՆՆԵՍ

ՄՆԱՑՅԱՆ ՄՀԵՐ

ՄՔՈՅԱՆ ԱՐԱՄԱՅԻՍ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐԾՐՈՒՆԻ ԻԳԻԹՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(36.34 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Շիրակի մարզ, գ.Ախուրյան, Գյումրու խճուղի 42
0312 70885 , 0312 70303
akhuryan.shirak@mail.ru , akhuryan.shirak@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50834216@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԽՈՒՐՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner