Այսօր: Ուրբաթ, 17 Մայիսի 2024թ.
Ախուրյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 12
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 10-Ն
 

ՆԱԽԱԳԻԾ 10-Ն


Զեկ. ՆԱԻՐԱ ՍԵՐՈԲՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21-Ի ԹԻՎ 209-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ԲՅՈՒՋԵԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՄԱՍԻ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԻՑ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին»  օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ մասի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին»  օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, 34-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ մասերի դրույթներով, հիմք ընդունելով «Հակոբյաններ համահայկական մշակութային կենտրոն» հասարակական կազմակերպության տնօրենի գրությունը և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ղեկավարի առաջարկությունը, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանին որոշում է՝

1.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի 2023 թվականի բյուջեն հաստատելու մասին» թիվ 209-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝ 

 1) Բաժին 11 խումբ 1 դաս 2 «ՀՀ համայնքների պահուստային ֆոնդ» ծրագրի «Պահուստային միջոցներ» 4891 հոդվածի «533 620 000» դրամ թիվը փոխարինել «526 683 400» դրամ թվով

 2)  Բաժին 09 խումբ 2 դաս 2 «Միջնակարգ (լրիվ) ընդհանուր կրթություն» ծրագրի «Նվիրատվություններ այլ շահույթ չհետապնդող կազմակերպություններին» 4819 հոդվածի «0» դրամ թիվը փոխարինել «6 936600» դրամ թվով:

2․ «Հակոբյաններ համահայկական մշակութային կենտրոն» հասարակական կազմակերպության կողմից Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի պետական ոչ առևտրային կազմակերպությունների (դպրոցների) գերազանց սովորող թվով 24 (քսանչորս) աշակերտների (որպես խրախուսանք) և  թվով 1 (մեկ) պատասխանատուի 7-օրյա կրթական շրջագայությունը դեպի Արաբական Միացյալ Էմիրությունների Դուբայ քաղաք կազմակերպելու համար, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի բյուջեի վարչական մասի պահուստային ֆոնդից հատկացնել 6936600 (վեց միլիոն ինը հարյուր երեսունվեց հազար վեց հարյուր) դրամ։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԶԱՎԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆ


Նախագիծ կազմող ՆԱԻՐԱ ՍԵՐՈԲՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(869.72 Կբ)
(10.80 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Շիրակի մարզ, գ.Ախուրյան, Գյումրու խճուղի 42
0312 70885 , 0312 70303
akhuryan.shirak@mail.ru , akhuryan.shirak@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50834216@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԽՈՒՐՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner