Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ և 24-րդ կետերի, Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքի» 75-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի թիվ 286 որոշմամբ հաստատված կարգի 38-րդ կետի «բ» ենթակետի դրույթներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանու 2023 թվականի փետրվարի 16-ի թիվ 19-Ա, 2024 թվականի փետրվարի թիվ 13-Ա որոշումները, որոշում է՝
1․Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Արևիկ բնակավայրի 7-րդ փողոց, 5/1 հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող, հասարակական նշանակության շենքի 113,15 քառակուսի մետր մակերեսով, 08-020-0030-0018 կադաստրային ծածկագրով հատվածն ու շենքի սպասարկման և պահպանման համար առանձնացված 0,01666 հեկտար մակերեսով հողամասն (գույքի նկատմամբ սեփականության իրավունքի գրանցման վկայական թիվ 10042024-08-0055), տրված 2024 թվականի ապրիլի 10-ին, անհատույց օգտագործման իրավունքով, 10 (տաս) տարի ժամկետով տրամադրել «Արև-Վան» բարեգործական հիմնադրամին՝ անվճար կրթական ծրագրեր և արտադպրոցական ու ոչ ֆորմալ կրթություն իրականացնելու նպատակով։
2․«Արև-Վան» բարեգործական հիմնադրամի հետ կնքել գույքի անհատույց, 10 տարի ժամկետով օգտագործման պայմանագիր։
3․Սույն որոշումից բխող գույքային իրավունքները պետական գրանցման նպատակով ներկայացնել Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե։