Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի, Հայասատանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի 2387-Ն որոշմամբ սահմանված կարգի 19-րդ կետի դրույթներով, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Մարմաշեն բնակավայրի մի խումբ բնակիչների 2024 թվականի ապրիլի 03-ի դիմումը, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Մարմաշեն բնակավայրի վարչական ղեկավարի 2024 թվականի ապրիլի 04-ի գրությամբ ներկայացված հանրային լսման վերաբերյալ N 1 արձանագրության 3-րդ կետի դրույթը՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանին որոշում է՝
1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի <<Մարմաշենի արվեստի դպրոց>> համայնքային ոչ առևտրային կազմակերպությունն անվանակոչել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Մարմաշեն բնակավայրի բնակիչ, արվեստի վաստակավոր գործիչ՝ Մուրադ Գևորգի Մալխասյանի անունով, անվանելով` Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի <<Մարմաշենի Մուրադ Մալխասյանի անվան արվեստի դպրոց>> համայնքային ոչ առևտրային կազմակերպություն:
2. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի <<Մարմաշենի Մուրադ Մալխասյանի անվան արվեստի դպրոց>> համայնքային ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն N 1 հավելվածի: |