|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ Ախուրյան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնք ՀՀ Շիրակի մարզ, գ. Ախուրյան, 0312 70885 , 0312 70303, akhuryan.shirak@mail.ru , akhuryan.shirak@gmail.com |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
30 ապրիլի 2019 թվականի N 37-Ն |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2017ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի ԹԻՎ 20-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի, «Նորմատիվ Իրավական ակտերի մասին»Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-րդ մասի 1-րդ կետի դրույթով՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանին որոշում է. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանու 2017թվականի դեկտեմբերի 25-ի «ՀայաստանՀանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի կամավոր խնդիրները, դրանց լուծմանն ուղղված սեփական լիազորությունները և դրանց իրականացման կարգը սահմանելու մասին» թիվ 20-Ն որոշմամբ հաստատված կարգում կատարել հետևյալ փոփոխությունը. 1. Կարգի 9-րդ կետի 4-րդ ենթակետը շարադրել նոր խմբագրությամբ. Աշխարհի և Եվրոպայի առաջնություններում, միջւազգային մրցաշարերում և Հայաստանի Հանրապետության առաջնություններում մրցանակային տեղեր զբաղեցրած մարզիկների նկատմամբ ցուցաբերել անհատական մոտեցումներ՝ հաշվի առնելով մարզիկների ձեռքբերւմները, մրցաշարերի վարկանիշը և բյուջեի հնարավորությունները: |
Կողմ -7 ԲԱԲՈՒՋՅԱՆ ԳԵՎՈՐԳ ԴՐՄԵՅԱՆ ԱՐՏԱՇԵՍ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ՎԱԼՈԴՅԱ ՂԱԶԱՐՅԱՆ ԼԱԴԻԿ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ ՏԻԳՐԱՆ ՄԱԹՈՍՅԱՆ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՄՆԱՑՅԱՆ ՄՀԵՐ | Դեմ -0 | Ձեռնպահ -1 ԳԵՎՈՐԳՅԱՆ ԱՐՏԱՇԵՍ |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԱՐԾՐՈՒՆԻ ԻԳԻԹՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|