Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի դրույթներով՝
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանին որոշում է՝
1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյանի համայնքային սեփականություն հանդիսացող «Այգաբաց մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության շենքը անհատույց,անժամկետ օգտագործման տրամադրել համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը/ անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայական թիվ 26052021-08-0019, տրված 26 մայիսի 2021 թվական, հասցեն՝ Հայաստանի Հանրապետություն, Շիրակի մարզ, համայնք Ախուրյան, գյուղ Այգաբաց 9-րդ փողոց 36 մանկապարտեզ/:
2. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյանի համայնքային սեփականություն հանդիսացող «Կամոյի մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության շենքը անհատույց, անժամկետ օգտագործման տրամադրել համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը /անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայական թիվ 21102020-08-0023, տրված 21 հոկտեմբեր 2020 թվական, հասցեն՝ Հայաստանի Հանրապետություն, Շիրակի մարզ, համայնք Ախուրյան գյուղ Կամո 1-ին փողոց 14 մանկապարտեզ/: