Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի դրույթով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի բնակիչ Գոհար Չալղյանի, Սամվել Ավետիսյանի, Սուսաննա Մուրադյանի և Հովիկ Վարոսյանի դիմումները, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ղեկավարի առաջարկությունը`Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանին որոշում է․ 1.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյանի համայնքի սեփականություն համարվող Ախուրյան բնակավայրի Ջրաշինարարների փողոց, 4-րդ անցում, շենք 5 (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական թիվ 0128250, տրված 1999 թվականի օգոստոսի 31-ին) թիվ 9 բնակարանը`152,94 քառակուսի մետր մակերեսով, ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով նվիրել Գոհար Էլբակի Չալղյանի երեք անձից բաղկացած ընտանիքին՝ 1) ինքը՝ Չալղյան Գոհար Էլբակի- ծնված՝ 1967թ․ 2) տղան՝ Հակոբյան Արմեն Սանասարի - ծվնած՝ 1995թ․ 3) աղջիկը՝ Հակոբյան Արփինե Սանասարի - ծնված՝ 1994թ
2.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյանի համայնքի սեփականություն համարվող նոր Ախուրյանի Յու. Ղամբարյան փողոց, 2-րդ անցում 3ա շենքի (հիմք՝ չափագրումների փաթեթ) թիվ 20 բնակարանը՝ ․․․․քառակուսի մետր մակերեսով և ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով նվիրել Սամվել Հրաչի Ավետիսյան չորս անձից բաղկացած ընտանիքին՝
1)ինքը՝ Ավետիսյան Սամվել Պարետի - ծնված՝ 1959թ․
2) աղջիկը՝ Ավետիսյան Հերիքնազ Սամվելի - ծնված՝ 1988թ․
3)աղջիկը՝ Ավետիսյան Հերմինե Սամվելի- ծնված՝ 1989թ․
4) տղան՝ Ավետիսյան Հակոբ Սամվելի - ծնված՝ 1996թ․
3.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյանի համայնքի սեփականություն համարվող Ջրաշինարարների բանավան, 3-րդ փողոց, 1/3 շենքի (հիմք՝ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական՝ 26122017-08-0040, տրված 26 դեկտեմբերի 2017 թվական) թիվ 12 բնակարանը՝ 66․27 քառակուսի մետր մակերեսով և ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով նվիրել Հովիկ Ռոբերտի Վարոսյանի 4 չորս անձից բաղկացած ընտանիքին՝
1) ինքը՝ Վարոսյան Հովիկ Ռոբերտի- ծնված՝ 1984թ․
2) հայրը՝ Վարոսյան Ռոբերտ Պատվականի- ծնված՝ 1958թ
3) մայրը՝ Վարոսյան Սաթենիկ Բագրադի - ծնված՝ 1956թ․
4) քույրը՝ Վարոսյան Կարինե Ռոբերտի - ծնված՝ 1990թ․
4.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյանի համայնքի սեփականություն համարվող Ջրաշինարարների բանավան, 3-րդ փողոց, 1/2 շենքի (հիմք՝ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական՝ 26122017-08-0039, տրված 26 դեկտեմբերի 2017 թվական) թիվ 15 բնակարանը՝ 53.4 քառակուսի մետր մակերեսով և ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով նվիրել Սուսաննա Աբրահամի Մուրադյանի 4 /չորս/ անձից բաղկացած ընտանիքին՝ 1) Մուրադյան Սուսաննա Աբրահամի - ծնված՝ 1952թ. 2) Մուրադյան Խաչատուր Վահանի - ծնված՝ 1974թ. 3) Մելիք-Սարգսյան Սիրանուշ Միշայի - ծնված՝ 1975թ. 4)Մուրադյան Սուսան Խաչատուրի - ծնված՝ 1999թ.
5.Բնակարանի նվիրատվության հետ կապված ծախսերի կատարումը վերապահել վարձակալին: |