Այսօր: Երկուշաբթի, 29 Ապրիլի 2024թ.
Ախուրյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Հանրային քննարկում N 19
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ Ախուրյան ՀԱՄԱՅՆՔ
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնք
ՀՀ Շիրակի մարզ, գ. Ախուրյան, 0312 70885 , 0312 70303, akhuryan.shirak@mail.ru , akhuryan.shirak@gmail.com

ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ

01 ապրիլի 2024 թվականի N 19

ՀԱՆՐԱՅԻՆ ԼՍՈՒՄ ՄԱՐՄԱՇԵՆ ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ

2024 թվականի ապրիլի 01-ին Ախուրյան համայնքի Մարմաշեն բնակավայրում տեղի ունեցավ հանրային  լսումներ՝ Ախուրյան համայքնում իրականացվելիք սուբվենցիոն ծրագրերի վերաբերյալ: Բաց լսումները վարում էր Ախուրյան համայնքի ղեկավար ՝ Զավեն Մանուկյանը, առաջին տեղակալ ՝ Կարեն Ներսիսյանը ,ներկա էին նաև համայնքի ղեկավարի տեղակալ Կարեն Սերգոյանը , զարգացման ծրագրերի, տուրիզմի, առևտրի, սպասարկման և գովազդի բաժնի պետ՝ Գնել Մանուկյանը, Մարմաշեն բնակավայրի վարչական ղեկավար՝ Տիգրան Տիգրանյանը,համայնքապետարանի աշխատակիցներ, ավագանու անդամները և բնակիչներ:    

Պարոն Մանուկյանը առաջարկեց 2025 թվականին Մարմաշեն բնակավայրի համար իրականացնել  գլխավոր   մայրուղին գյուղին միացնող ճանապարհի հիմնանորոգման աշխատանքները։

Բնակիչները առաջարկին հավանություն տվեցին ,սակայն նշեցին որ գյուղը ունի չլուծված շատ առաջնային այլ հարցեր նույնպես։

Բնակիչներից՝ Մանվել Պապոյանը, դիմեց խմելու ջրի ամբողջ ցանցի վերանորոգման հարցով, նշելով , որ գյուղում շատ տներ չունեն խմելու ջուր ։

Պարոն Մանուկյանը պատասխանեց, որ 2024 թվականին նախատեսված է ազբեստյա խողովակների մի մասը փոխարինել մետաղյա խողովակներով , իսկ մյուս մասի համար պետք է դիմեն « Վեոլիա ջուր » ընկերությանը ։

Բնակիչներից ՝ Իշխան Հարությունյանը առաջարկեց Մարմաշեն արվեստի դպրոցը անվանակոչել Մուրադ Մալխասյանի անվամբ։

Առաջարկությունը բնակիչների կողմից ընդունվեց միաձայն և Պարոն Մանուկյանը ասաց,որ ինքն էլ է կողմ և բացարձակ առարկություն չունի։

Բնակիչներից ՝ Արմենակ Մալխասյանը հարց բարձրացրեց իր վարձակալական հողի բարձր վարձավճարի վերաբերյալ, նշելով , որ վարելահողը անջրդի է և ինքը չի կարողանում հողը մշակել։

Պարոն Ներսիսյանը ասաց , որ այն հողերը , որոնք չունեն պայմանագիր նորից կչափագրվեն, կորոշվի նոր գին և բնակչի հետ կկազմվի պայմանագիր ։

Բնակիչներից ՝ Գարիկ Համբարյանը տեղեկացրեց , որ Մարմաշեն բնակավայրի որոշ հասցեներ գազաֆիկացված չեն և այդ հարցով դիմել են ։

Պարոն Մանուկյանը հավաստիացրեց ,որ խնդրի վերաբերյալ տեղյակ է և գործընթացը ընթացքի մեջ է ։

Հանրային լսման ավարտին ներկայացված խնդրներից բնակիչները առաջնահերթությունը տվեցին գլխավոր   մայրուղին գյուղին միացնող ճանապարհի հիմնանորոգման աշխատանքների կատարմանը ։

 



Կից փաստաթղթեր՝
(1.02 Մբ)
Փաստաթուղթ՝



Պաշտոնական էլ. փոստ` 50834216@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԽՈՒՐՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner