Այսօր: Կիրակի, 6 Հուլիսի 2025թ.
Ախուրյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 51
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 761-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ Ախուրյան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնք
ՀՀ Շիրակի մարզ, գ. Ախուրյան, 0312 70885 , 0312 70303, akhuryan.shirak@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

03 հուլիսի 2025 թվականի N 761-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 3-Ի ԹԻՎ 683-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

  Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, 3-րդ մասի, 34-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերի դրույթներով և հաշվի առնելով կադաստրի կոմիտեի Կ-16062025-08-0128 որոշումը՝ որոշում եմ.

1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ղեկավարի 2024 թվականի հունիսի 3-ի «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Ազատան բնակավայրի 55-րդ փողոց 8 հասցեի 08-004-0501-0011 կադաստրային ծածկագրով հողամասի վրա ինքնակամ կառուցված բնակելի նշանակության շենք շինությունները օրինական ճանաչելու մասին» թիվ 683-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

1) Նախաբանում և 1-ին կետում «207,15» թիվը փոխարինել «147,45» թվով,

2) Նախաբանի երկրորդ պարբերությունում «(2001 թվականի մայիսի 15-ից հետո)» բառերից հետո, տեքստը լրացնել «, իսկ 59,7 քառակուսի մետր արտաքին մակերեսով բնակելի տան մասը՝ 2021 թվականին» բառերով, թվերով և կետադրական նշաններով,

3) Նախաբանի երրորդ պարբերությունում «, «Ինքնակամ կառույցների օրինականացման  և տնօրինման կարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության» կետադրական նշանը և բառերը փոխարինել «և» բառով, «հոդվածով» բառը փոխարինել «հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով» բառերով և թվերով,

4) Նախաբանի երրորդ պարբերությունում «2006 թվականի» բառերից հետո, տեքստը լրացնել «մայիսի 18-ի» բառով և թվով,

5) 1-ին կետի տեքստը լրացնել նոր՝ «Նույն հողամասի վրա 2021 թվականին կառուցված 59,7 քառակուսի մետր արտաքին մակերեսով բնակելի տան մասը թողնել ինքնակամ։» նախադասությամբ,

6) 3-րդ կետի «250444 (երկու հարյուր հիսուն հազար չորս հարյուր քառասունչորս)» թիվը և բառերը փոխարինել «178267 (մեկ հարյուր յոթանասունութ հազար երկու հարյուր վաթսունյոթ)» թվով և բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում գույքի համասեփականատերեր՝ Մանուկ Արսենի Մարտիրոսյանին  և  Մարիամ Գեղամի Հակոբյանին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ԶԱՎԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝

Դիտումների քանակ` 15

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Շիրակի մարզ, գ.Ախուրյան, Գյումրու խճուղի 42
0312 70885 , 0312 70303
akhuryan.shirak@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50834216@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԽՈՒՐՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner