Այսօր: Չորեքշաբթի, 15 Մայիսի 2024թ.
Ախուրյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 231
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշումներ N 119-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ Ախուրյան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնք
ՀՀ Շիրակի մարզ, գ. Ախուրյան, 0312 70885 , 0312 70303, akhuryan.shirak@mail.ru , akhuryan.shirak@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

29 օգոստոսի 2023 թվականի N 119-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՄԱՐԶԻԿՆԵՐԻՆ ԵՎ ՄԱՐԶԻՉՆԵՐԻՆ ԴՐԱՄԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

  Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 11-րդ մասի, 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանու 2022 թվականի ապրիլի 26-ի թիվ 61-Ն որոշման հավելվածի 17-րդ կետի դրույթներով, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Հացիկ, Մայիսյան, Ազատան բնակավայրերի վարչական ղեկավարների գրությունները՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանին

                                                                                        որոշում է՝

 1.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի 2023 թվականի բյուջեի 10 բաժնի 07 խմբի 01 դասի սոցիալական հատուկ արտոնություններ (այլ դասերին չպատկանող) ծրագրի 4727 «Կրթական, մշակութային և սպորտային նպաստներ բյուջեից»  հոդվածով հատկացված գումարներից դրամական աջակցություն տրամադրել՝

1) 2023 թվականի ապրիլի 5-7-ը Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երևանում կայացած հունահռոմեական ոճի  ըմբշամարտի երիտասարդների Հայաստանի առաջնությունում 55կգ քաշային կարգում 3-րդ տեղը զբաղեցրած Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Ախուրյան գյուղի բնակիչ Մանվել Էդգարի Խաչատրյանին՝  60000 /վաթսուն հազար/ դրամ, մարզիչ Էդգար Մանվելի Խաչատրյանին՝ 30000 /երեսուն հազար/ դրամ,

2) 2023 թվականի ապրիլի 10-12-ը Հայաստանի Հանրապետության Արտաշատ քաղաքում կայացած ազատ ոճի ըմբշամարտի երիտասարդների Հայաստանի առաջնությունում՝ 

ա. 125 կգ քաշային կարգում  1-ին տեղը զբաղեցրած Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Ազատան գյուղի բնակիչ Հենրիկ Լյովայի Հայկյանին՝ 100000 /մեկ հարյուր հազար/ դրամ, մարզիչ՝ Կարապետ Վաչագանի Ենգոյանին՝ 50000 /հիսուն հազար/ դրամ,

բ. 92 կգ քաշային կարգում 2-րդ տեղը զբաղեցրած Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Ազատան գյուղի բնակիչ Արման Էդիկի Մահտեսյանին՝ 80000 ութսուն հազար դրամ, մարզիչ Արտուշ Ռուբիկի Իկիլիկյանին՝ 40000 / քառասուն/ հազար դրամ,

3) 2023 թվականի հունիսի 12-18-ը Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում կայացած ազատ ոճի ըմբշամարտի պատանիների Եվրոպայի առաջնությունում 110 կգ քաշային կարգում  2-րդ տեղը զբաղեցրած Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Ազատան գյուղի բնակիչ Հենրիկ Լյովայի Հայկյանին՝ 150000 /մեկ հարյուր հիսուն հազար/ դրամ, մարզիչ՝ Կարապետ Վաչագանի Ենգոյանին՝ 75000 /յոթանասունհինգ հազար/ դրամ,

 4)  2023 թվականի օգոստոսի 2-7 -ը Թուրքիայի Հանրապետության  մայրաքաղաք Ստամբուլում կայացած ազատ ոճի ըմբշամարտի պատանիների աշխարհի առաջնությունում ՝  110 կգ քաշային կարգում  3-րդ տեղը զբաղեցրած Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Ազատան գյուղի բնակիչ Հենրիկ Լյովայի Հայկյանին՝ 150000 /մեկ հարյուր հիսուն հազար/ դրամ, մարզիչ՝ Կարապետ Վաչագանի Ենգոյանին՝ 75000 /յոթանասունհինգ հազար/ դրամ,

5) 2023 թվականի հունիսի 26-ից հուլիսի 2-ը Իսպանիայի Սանտիագո դե Կոմպոստելա քաղաքում կայացած  ազատ ոճի ըմբշամարտի երիտասարդների Եվրոպայի առաջնությունում 2-րդ տեղը զբաղեցրած Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Ազատան գյուղի բնակիչ Մուշեղ Միշայի Մկրտչյանին 400 000 (չորս հարյուր հազար) դրամ, մարզիչ Կարապետ Վաչագանի Ենգոյանին՝ 200000 (երկու հարյուր հազար) դրամ

6) 2023 թվականի մարտի 4-5-ը Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երևանում կայացած պատանիների սամբոյի Հայաստանի առաջնությունում 

ա. 71 կգ քաշային կարգում 3-րդ տեղը զբաղեցրած Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Հացիկ  գյուղի բնակիչ Միշա Հովիկի Կարապետյանին՝ 40000 /քառասուն հազար/ դրամ, 

բ. 46 կգ քաշային կարգում 2-րդ տեղը զբաղեցրած  Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Հացիկ  գյուղի բնակիչ Սուրիկ Արկադիի Ավետիսյանին՝ 50000 /հիսուն հազար/ դրամ, մարզիչ Մհեր Հարությունի Զաքարյանին՝ 25000 /քսանհինգ հազար/ դրամ:

7) 2023 թվականի ապրիլի  21-23-ը   Իսրայելի Հայֆա քաղաքում կայացած սամբոյի պատանիների Եվրոպայի առաջնությունում 71 կգ քաշային կարգում 2-րդ տեղը զբաղեցրած Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Մայիսյան գյուղի բնակիչ Համլետ Ծառուկի Պարսամյանին 150000 / մեկ հարյուր հիսուն հազար/ դրամ:

8) 2023 թվականի ապրիլի 25-ից մայիսի 3-ը Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երևանում կայացած բռնցքամարտի երիտասարդների Եվրոպայի առաջնությունում 67 կգ քաշային կարգում 3-րդ տեղը զբաղեցրած Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Ազատան գյուղի բնակիչ Յուրա Վահրամի Բաբլումյանին՝  300000 / երք հարյուր հազար / դրամ, մարզիչ Հովհաննես Վաչագանի Մկրտչյանին՝ 150000 /մեկ հարյուր հիսուն հազար/ դրամ:

9) 2023 թվականի ապրիլի 23- ին Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երևանում կայացած կուկուշինկա կառատեի Հայաստանի Հանրապետության առաջնությունում 1-ին տեղը զբաղեցրած Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Հացիկ գյուղի բնակիչ Արարատ Հովհաննեսի Նահապետյանին՝ 60000 /վաթսուն հազար/ դրամ:

 


Կողմ -22

ԱՆՏՈՆՅԱՆ ՖՐՈՒՆԶԵ

ԱՌԱՔԵԼՅԱՆ ՀԱՍՄԻԿ

ԱՐՇԱԿՅԱՆ ՎԱՍՅԱ

ԳԵՎՈՐԳՅԱՆ ՀԱՄԼԵՏ

ԳՐԻԳՈՐՅԱՆ ՍԻԼՎԱ

ԴՐՄԵՅԱՆ ԱՐՏԱՇԵՍ

ԵՂԻԱԶԱՐՅԱՆ ՇԱՄԻՐԱՄ

ԽԱՉԱՏՐՅԱՆ ԷԴԳԱՐ

ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ՍԱՄՍՈՆ

ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ՎԱՉԱԳԱՆ

ՄԱՆՈՒԿՅԱՆ ԱԶՆԻՎ

ՄԱՆՈՒԿՅԱՆ ԶԱՎԵՆ

ՄԿՐՏՉՅԱՆ ԱՆԻ

ՄԿՐՏՉՅԱՆ ԳԱՐԵԳԻՆ

ՄՆԱՑՅԱՆ ՄՀԵՐ

ՄՈՒՇԵՂՅԱՆ ՆԱՐԻՆԵ

ՄՔՈՅԱՆ ԱՐԱՄԱՅԻՍ

ՆԱՎՈՅԱՆ ՀԱՍՄԻԿ

ՆԵՐՍԻՍՅԱՆ ԿԱՐԵՆ

ՈՍԿԱՆՅԱՆ ՀԱԿՈԲ

ՉԱԼՈՅԱՆ ԱՐԻՍՏԱԿԵՍ

ՍՈՒՎԱՐՅԱՆ ԹԱՄԱՐԱ

Դեմ -0

Ձեռնպահ -1

ԱՅՎԱԶՅԱՆ ԱԼԲԵՐՏ


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԶԱՎԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(1.07 Մբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Շիրակի մարզ, գ.Ախուրյան, Գյումրու խճուղի 42
0312 70885 , 0312 70303
akhuryan.shirak@mail.ru , akhuryan.shirak@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50834216@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԽՈՒՐՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner