Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ, 24-րդ կետերի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 76-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերի, 4-րդ մասի 1-ին կետի դրույթներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանու 2023 թվականի հոկտեմբերի 13-ի թիվ 160-Ա որոշումը և 2024 թվականի մայիսի 7-ի Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Արևիկ բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում կայացած մրցույթի արդյունքների վերաբերյալ կազմված 2024 թվականի մայիսի 7-ի թիվ 1 և թիվ 2 արձանագրությունները որոշում եմ՝
1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Արևիկ գյուղի վարչական սահմաններում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող` 08-020-0135-0074 կադաստրային ծածկագրով գյուղատնտեսական նշանակության 1,06232 հեկտար չորրորդ կարգի, ջրովի վարելահողը գյուղատնտեսական գործունեություն ծավալելու նպատակով, 32000 (երեսուներկու հազար) ՀՀ դրամ տարեկան վարձավճարով վարձակալության իրավունքով օգտագործման տրամադրել մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակից՝ Ղուկաս Արտավազդի Թումիկյանին, անձնագիր՝ AV 0531081, տրված՝ 22.11.2022թ․, 030-ի կողմից:
2. Օրենքով սահմանված կարգով Ղուկաս Արտավազդի Թումիկյանի հետ կնքել հողամասի վարձակալության պայմանագիր 10 տարի ժամկետով:
3. Պարտավորեցնել Ղուկաս Արտավազդի Թումիկյանին տարեկան վճարումները կատարել եռամսյակային կարգով: