Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 67-րդ հոդվածի 2-րդ մասի դրույթներով, ինչպես նաև հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը` Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանին որոշում է՝ 1.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի սեփականություն համարվող, 08-004-0054-0008 կադաստրային ծածկագրով Էներգետիկայի, կապի, տրանսպորտի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների նպատակային նշանակության հողամասից, կապի օբյեկտների հող գործառնական նշանակություն փոխադրվող 0,031945 հեկտար մակերեսով հատվածը (հասցեն՝ Հայաստանի Հանրապետություն, Շիրակի մարզ, Ախուրյան համայնք, գյուղ Ազատան, 50-րդ փողոց, 2/2 հողամաս)` վերահեռարձակող կայան կառուցելու, պահպանելու և նպատակային նշանակությանը համապատասխան օգտագործելու նպատակով, դասական աճուրդ-վաճառքի միջոցով օտարել և հաստատել հողամասի օտարման մեկնարկային գինը՝ 950000 (ինը հարյուր հիսուն հազար) Հայաստանի Հանրապետության դրամ:
2.Առաջարկել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ղեկավարին՝ սույն որոշման 1-ին կետում նշված հողամասը մեկ լոտով օտարելու նպատակով, կազմակերպել հրապարակային սակարկություն:
3.Աճուրդային մեկ քայլը հաստատել մեկնարկային գնի 5 տոկոսի չափով, աճուրդին մասնակցելու նախավճարի չափը՝ մեկնարկային գնի 50 տոկոսի չափով: |