Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ, 24-րդ կետերի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 76-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերի, 4-րդ մասի 1-ին կետի դրույթներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանու 2023 թվականի հոկտեմբերի 13-ի թիվ 160-Ա որոշումը և 2024 թվականի մայիսի 7-ի Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Արևիկ բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում կայացած մրցույթի արդյունքների վերաբերյալ կազմված 2024 թվականի մայիսի 7-ի թիվ 1 և թիվ 2 արձանագրությունները որոշում եմ՝
1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Արևիկ գյուղի վարչական սահմաններում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող` 08-020-0135-0080 կադաստրային ծածկագրով գյուղատնտեսական նշանակության 0,68009 հեկտար երրորդ կարգի, ջրովի վարելահողը գյուղատնտեսական գործունեություն ծավալելու նպատակով, 22500 (քսաներկու հազար հինգ հարյուր) ՀՀ դրամ տարեկան վարձավճարով վարձակալության իրավունքով օգտագործման տրամադրել մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակից՝ Հովսեփ Հակոբի Հակոբյանին, նույն․քարտ՝ 004509444, տրված՝ 26․06․2014թ․, 030-ի կողմից:
2. Օրենքով սահմանված կարգով Հովսեփ Հակոբի Հակոբյանի հետ կնքել հողամասի վարձակալության պայմանագիր 10 տարի ժամկետով:
3. Պարտավորեցնել Հովսեփ Հակոբի Հակոբյանին տարեկան վճարումները կատարել եռամսյակային կարգով: