Այսօր: Երեքշաբթի, 30 Ապրիլի 2024թ.
Ախուրյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 8
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Հանրային քննարկում N 22
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ Ախուրյան ՀԱՄԱՅՆՔ
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնք
ՀՀ Շիրակի մարզ, գ. Ախուրյան, 0312 70885 , 0312 70303, akhuryan.shirak@mail.ru , akhuryan.shirak@gmail.com

ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ

04 ապրիլի 2024 թվականի N 22

ՀԱՆՐԱՅԻՆ ԼՍՈՒՄ ՄԱՅԻՍՅԱՆ ԲՆԱԿԱԱՅՐՈՒՄ

Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Մայիսյան բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում տեղի ունեցավ սուբվենցիոն ծրագրերի վերաբերյալ հանրային լսում ։ Հանրային լսմանը ներկա էին համայնքի ղեկավարը, համայնքի ղեկավարի տեղակալը, զարգացման ծրագրերի, տուրիզմի, առևտրի և սպասարկման գովազդի բաժնի պետը, համայնքապետարանի աշխատակիցներ, համայնքի բնակիչներ, ուսուցիչներ, Մայիսյանի մանկապարտեզից ներկայացուցիչներ, ծնողներ: Համայնքի ղեկավար Զավեն Մանուկյանը ներկայացրեց վարչական ղեկավարի ներկայացրած երկու առաջնային ծրագրերը՝ Մայիսյան բնակավայրի երկրորդ փողոցի ասֆալտապատում և մանկապարտեզի շենքի հիմնովին վերանորոգում: Արտահայտվեցին բնակիչներ Արշակ Մովսիսյանը, Մուշեղ Ամիրխանյանը, Գրիգոր Գասպարյանը և Հրաչյա Կարապետյանը, ովքեր կողմ էին ասֆալտապատմանը, քանի որ ճանապարհը դպրոց, մանկապարտեզ տանող և ավելի բանուկ հատվածներից մեկն է և ծանրաբեռնված: Արտահայտվեց նաև մանկապարտեզի տնօրենի ժ/պ Արմենուհի Կարախանյանը, ով որպես Մայիսյանի բնակիչ նույնպես կարևորեց ճանապարհի ասֆալտապատման հարցը, ինչպես նաև խնդրեց հնարավորության դեպքում անդրադառնալ մանկապարտեզի հիմնանորոգման հարցին: Արտահայտվեցին նաև դպրոցի և մանկապարտեզի երեխաների ծնողներ, ովքեր առաջնություն տվեցին ճանապարհի ասֆալտապատման հարցին: Հավաքվածները ողջունեցին համայնքի ղեկավարի ներկայացրած սուբվենցիոն ծրագրերը:



Կից փաստաթղթեր՝
(1.24 Մբ)
Փաստաթուղթ՝



Պաշտոնական էլ. փոստ` 50834216@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԽՈՒՐՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner