Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի, 38-րդ հոդվածի առաջին մասի առաջին կետի, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի առաջին մասի դրույթներով՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանին որոշում է Ընդունել ի գիտություն Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ղեկավարի հաղորդումը Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի 2019 թվականի բյուջեի առաջին եռամսյակի կատարման մասին` համաձայն հավելվածի: |