Այսօր: Հինգշաբթի, 16 Մայիսի 2024թ.
Ախուրյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 100
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշումներ N 118-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ Ախուրյան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնք
ՀՀ Շիրակի մարզ, գ. Ախուրյան, 0312 70885 , 0312 70303, akhuryan.shirak@mail.ru , akhuryan.shirak@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

29 օգոստոսի 2023 թվականի N 118-Ա

ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՕԼԻՄՊԻԱԴԱՆԵՐԻՆ 1-ԻՆ ԿԱՐԳԻ ԴԻՊԼՈՄԱԿԻՐ ԱՆԱՀԻՏ ԱՐՏԱԿԻ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆԻՆ ԵՎ 3-ՐԴ ԿԱՐԳԻ ԴԻՊԼՈՄԱԿԻՐ ԵՐԱԶԻԿ ՎԱՀԱՆԻ ՍԵՐՈԲՅԱՆԻՆ ԴՐԱՄԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 11-րդ մասի, 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանու 2022 թվականի ապրիլի 26-ի թիվ 61-Ն որոշման հավելվածի 17.1-րդ կետի 2-րդ ենթակետի դրույթներով, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի «Ախուրյանի թիվ 1 հիմնական դպրոց» և Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի «Ախուրյանի Ն. Աղբալյանի անվան ավագ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունների տնօրենների գրությունները՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանին  որոշում է ՝

 

1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի բյուջեի պահուստային ֆոնդի 4727 հոդվածից «Կրթական, մշակութային և սպորտային նպաստներ բյուջեից» հատկացված գումարներից տրամադրել դրամական աջակցություն 2023 թվականին հանրապետական օլիմպիադայի եզրափակիչ փուլում՝

1)  «Պատմություն» առարկայից 1-ին կարգի դիպլոմակիր, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Ախուրյան գյուղի բնակիչ Անահիտ Արտակի Մնացականյանին՝  100000 /մեկ հարյուր հազար/ դրամ :

2) «Հայոց լեզու և գրականություն» առարկայից 3-րդ կարգի դիպլոմակիր, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Ախուրյան գյուղի բնակիչ Երազիկ Վահանի Սերոբյանին՝  60000 /վաթսուն հազար/ դրամ:

 

 


Կողմ -23

ԱՅՎԱԶՅԱՆ ԱԼԲԵՐՏ

ԱՆՏՈՆՅԱՆ ՖՐՈՒՆԶԵ

ԱՌԱՔԵԼՅԱՆ ՀԱՍՄԻԿ

ԱՐՇԱԿՅԱՆ ՎԱՍՅԱ

ԳԵՎՈՐԳՅԱՆ ՀԱՄԼԵՏ

ԳՐԻԳՈՐՅԱՆ ՍԻԼՎԱ

ԴՐՄԵՅԱՆ ԱՐՏԱՇԵՍ

ԵՂԻԱԶԱՐՅԱՆ ՇԱՄԻՐԱՄ

ԽԱՉԱՏՐՅԱՆ ԷԴԳԱՐ

ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ՍԱՄՍՈՆ

ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ՎԱՉԱԳԱՆ

ՄԱՆՈՒԿՅԱՆ ԱԶՆԻՎ

ՄԱՆՈՒԿՅԱՆ ԶԱՎԵՆ

ՄԿՐՏՉՅԱՆ ԱՆԻ

ՄԿՐՏՉՅԱՆ ԳԱՐԵԳԻՆ

ՄՆԱՑՅԱՆ ՄՀԵՐ

ՄՈՒՇԵՂՅԱՆ ՆԱՐԻՆԵ

ՄՔՈՅԱՆ ԱՐԱՄԱՅԻՍ

ՆԱՎՈՅԱՆ ՀԱՍՄԻԿ

ՆԵՐՍԻՍՅԱՆ ԿԱՐԵՆ

ՈՍԿԱՆՅԱՆ ՀԱԿՈԲ

ՉԱԼՈՅԱՆ ԱՐԻՍՏԱԿԵՍ

ՍՈՒՎԱՐՅԱՆ ԹԱՄԱՐԱ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԶԱՎԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(544.49 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Շիրակի մարզ, գ.Ախուրյան, Գյումրու խճուղի 42
0312 70885 , 0312 70303
akhuryan.shirak@mail.ru , akhuryan.shirak@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50834216@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԽՈՒՐՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner