ՀՀ Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ղեկավար Զավեն Մանուկյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել համայնքապետարանի ամբողջ անձնակազմի և ՀՈԱԿ-ների ղեկավարների հետ:
Խորհրդակցության ընթացքում համայնքի ղեկավարը ևս մեկ անգամ շատ խիստ հորդորել է նախ կատարել, ապա հավաքագրել բնակիչների հողի, գույքի և վարձակալության վարձավճարները, անբարեխիղճ հարկատուների հետ էլ բացատրական աշխատանքներ տանել:
«Կառավարությունն այսօր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի աշխատանքներ, ֆինանսավորում է գրեթե բոլոր այն խոշոր ծրագրերը, որոնք ներկայացնում ենք: Պահանջատեր լինելուն համաքայլ հա՛րկ է գիտակցենք նաև մե՛ր պարտականությունները՝ բարեխղճորեն կատարելով մե՛ր հարկային պարտավորությունները»,-ասել է համայնքի ղեկավարը:
|