Այսօր: Երեքշաբթի, 30 Ապրիլի 2024թ.
Ախուրյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 11
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Հանրային քննարկում N 18
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ Ախուրյան ՀԱՄԱՅՆՔ
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնք
ՀՀ Շիրակի մարզ, գ. Ախուրյան, 0312 70885 , 0312 70303, akhuryan.shirak@mail.ru , akhuryan.shirak@gmail.com

ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ

29 մարտի 2024 թվականի N 18

ՀԱՆՐԱՅԻՆ ԼՍՈՒՄ ՋԱՋՈՒՌ ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ

Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Ջաջուռ բնակավայրում տեղի ունեցավ հանրային լսում: Հանրային լսմանը մասնակցում էին Ախուրյան համայնքի ղեկավար՝ Զ․ Մանուկյանը, համայնքի ղեկավարի առաջին տեղակալ՝ Կ․ Ներսիսյանը, համայնքապետարանի զարգացման ծրագրերի, տուրիզմի, առևտրի սպասարկման և գովազդի բաժնի պետ Գնել Մանուկյանը, Ջաջուռ բնակավայրի վարչական ղեկավար Հրաչ Ռաֆայելյանը, Ջաջուռի մանկապարտեզի տնօրենի ժ/պ Վ․Սահակյանը, Ախուրյան համայնքի ավագանու անդամներ Թամարա Սուվարյանը, Սիլվա Գրիգորյանը, գյուղի բնակիչներ: Գնել Մանուկյանը ներկայացրեց Ջաջուռ բնակավայրում 2024-2025 թվականներին իրականացվելիք ծրագրերը։ Մանկապարտեզի շենքի նախագծային աշխատանքները ավարտվել է, մնացել է որոշակի ճշտումներ։ Շենքի կառուցումը կիրականացվի երկու փուլով՝ 2024-2025 թվականներին։ 2025 թվականին կկատարվի բնակավայրի գազաֆիկացման նախագծային աշխատանքները։ Ընթացքի մեջ է նաև բնակավայրի կենտրոնական ճանապարհի ասվալտապատման ծրագիրը, որի նախագծային աշխատանքները կատարվել է համայնքի միջոցներով։ Ներկաները համայնքի ղեկավարի հետ քննարկեցին բազմաթիվ հարցեր՝ գյուղին մատակարարվող էլեկտրոէներգիայի որակի հետ կապված, սելավատարերի մաքրման, ներհամայնքային ճանապարհների հարթեցման և այլն։



Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



Պաշտոնական էլ. փոստ` 50834216@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԽՈՒՐՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner