Այսօր: Չորեքշաբթի, 15 Մայիսի 2024թ.
Ախուրյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 30
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշումներ N 117-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ Ախուրյան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնք
ՀՀ Շիրակի մարզ, գ. Ախուրյան, 0312 70885 , 0312 70303, akhuryan.shirak@mail.ru , akhuryan.shirak@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

29 օգոստոսի 2023 թվականի N 117-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԹՎՈՎ 53 ՍՈՑԻԱԼԱՊԵՍ ԱՆԱՊԱՀՈՎ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԴՐԱՄԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ՔՆՆԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ

 Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 11-րդ մասի և 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանու 2022 թվականի ապրիլի 26-ի թիվ 61-Ն որոշմամբ սահմանված կարգի 16-րդ կետի 1-ին, 5-րդ, 8-րդ, 9-րդ, 10-րդ, 11-րդ, 12-րդ, 13-րդ  կետերի դրույթներով, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ղեկավարի 2022 թվականի մայիսի 05-ի թիվ 364-Ն որոշմամբ ստեղծված հանձնաժողովի 2023 թվականի օգոստոսի 22-ի թիվ 5 նիստի արձանագրությունը և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի թվով 53 ընտանիքների անդամների՝ դրամական օգնության վերաբերյալ դիմումները, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանին որոշում է՝

1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի 2023 թվականի վարչական բյուջեի 10-րդ բաժնի 7-րդ խմբի 1-ին դասի «Այլ նպաստներ բյուջեի»  4729 հոդվածից Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի թվով 47
( քառասունյոթ ) սոցիալապես անապահով ընտանիքների անդամներին տրամադրել միանվագ դրամական օգնություն ընդամենը՝
1 130 000 (մեկ միլիոն մեկ հարյուր երեսուն  հազար)  Հայաստանի Հանրապետության դրամ՝  համաձայն  թիվ 1 հավելվածի:

 2. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի 2023 թվականի վարչական բյուջեի 10-րդ բաժնի 3-րդ խմբի
1-ին դասի «Հարազատին կորցրած անձինք» բյուջեի ծրագրի «Հուղարկավորության նպաստներ» 4726 հոդվածից Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի թվով 1 (մեկ) սոցիալապես անապահով ընտանիքի անդամի հուղարկավորության կազմակերպման համար ընտանիքին տրամադրել 25000 ( քսանհինգ հազար )  Հայաստանի Հանրապետության դրամ, ընդամենը՝ 25000 ( քսանհինգ հազար)  Հայաստանի Հանրապետության դրամ`համաձայն թիվ 2 հավելվածի:

3. Մերժել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի թվով 5 (հինգ) սոցիալապես անապահով ընտանիքների անդամների դիմումները՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանու 2022 թվականի ապրիլի 26-ի թիվ 61-Ն որոշմամբ հաստատված կարգի 16-րդ կետի դրույթներին չհամապատասխանելու պատճառով, համաձայն թիվ 3 հավելվածի: 

 


Կողմ -23

ԱՅՎԱԶՅԱՆ ԱԼԲԵՐՏ

ԱՆՏՈՆՅԱՆ ՖՐՈՒՆԶԵ

ԱՌԱՔԵԼՅԱՆ ՀԱՍՄԻԿ

ԱՐՇԱԿՅԱՆ ՎԱՍՅԱ

ԳԵՎՈՐԳՅԱՆ ՀԱՄԼԵՏ

ԳՐԻԳՈՐՅԱՆ ՍԻԼՎԱ

ԴՐՄԵՅԱՆ ԱՐՏԱՇԵՍ

ԵՂԻԱԶԱՐՅԱՆ ՇԱՄԻՐԱՄ

ԽԱՉԱՏՐՅԱՆ ԷԴԳԱՐ

ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ՍԱՄՍՈՆ

ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ՎԱՉԱԳԱՆ

ՄԱՆՈՒԿՅԱՆ ԱԶՆԻՎ

ՄԱՆՈՒԿՅԱՆ ԶԱՎԵՆ

ՄԿՐՏՉՅԱՆ ԱՆԻ

ՄԿՐՏՉՅԱՆ ԳԱՐԵԳԻՆ

ՄՆԱՑՅԱՆ ՄՀԵՐ

ՄՈՒՇԵՂՅԱՆ ՆԱՐԻՆԵ

ՄՔՈՅԱՆ ԱՐԱՄԱՅԻՍ

ՆԱՎՈՅԱՆ ՀԱՍՄԻԿ

ՆԵՐՍԻՍՅԱՆ ԿԱՐԵՆ

ՈՍԿԱՆՅԱՆ ՀԱԿՈԲ

ՉԱԼՈՅԱՆ ԱՐԻՍՏԱԿԵՍ

ՍՈՒՎԱՐՅԱՆ ԹԱՄԱՐԱ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԶԱՎԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(2.53 Մբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Շիրակի մարզ, գ.Ախուրյան, Գյումրու խճուղի 42
0312 70885 , 0312 70303
akhuryan.shirak@mail.ru , akhuryan.shirak@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50834216@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԽՈՒՐՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner