Այսօր: Շաբաթ, 27 Ապրիլի 2024թ.
Ախուրյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 180
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 50
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ Ախուրյան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնք
ՀՀ Շիրակի մարզ, գ. Ախուրյան, 0312 70885 , 0312 70303, akhuryan.shirak@mail.ru , akhuryan.shirak@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

17 մարտի 2020 թվականի N 50

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՕՊԵՐԱՏԻՎ ՇՏԱԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետի, 35-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետի, 39-րդ հոդվածի 14-րդ մասի 1-ին, 3-րդ կետորի, 41-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետի, 47-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի, «Արտակարգ իրավիճակներում բնակչության կազմակերպման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի «ա», «դ», «ե» կետերի դրույթներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետի 13-ը մարտի 2020 թվականի թիվ 108-Ա որոշումը
                                                                       Որոշում եմ 

  1. Հայաստանի Հանրապետությանում ընդհանուր հիվանդության «Հանրային առողջապահության ոլորտում միջազգային նշանակության արտակարգ իրավիճակ առաջացնելու ներուժ ունեցող» դեպքի արձանագրմամբ պայմանավորված Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի բնակչության պաշտպանության  կազմակերպման նպատակով ստեղծել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյանի համայնքային օպերատիվ շտաբ՝ համաձայն թիվ 1 հավելվածի։
  2. Անհրաժեշտության դեպքում իրականացնել  համայնքի աղետների ռիսկի կառավարման պլանով նախատեսված համապատասխան գործողություններ։
  3. Համայնքի տարածքում գործող հանրային սպասարկման և ծառայություններ մատուցող կազմակերպություններին իրազեկել աշխատողների անհատական պաշտպանությունն ապահովելու  անհրաժեշտության մասին։
  4. Օպերատիվ շտաբի կողմից իրականացվող աշխատանքների վերաբերյալ տեղեկատվության տրամադրման իրավասությունը վերապահել շտաբի պետի տեղակալին։
  5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում  օպերատիվ շտաբի անդամներին իրազեկման պահից:

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐԾՐՈՒՆԻ ԻԳԻԹՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(16.96 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝

Դիտումների քանակ` 63

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Շիրակի մարզ, գ.Ախուրյան, Գյումրու խճուղի 42
0312 70885 , 0312 70303
akhuryan.shirak@mail.ru , akhuryan.shirak@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50834216@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԽՈՒՐՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner