ՀՀ Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ղեկավար Զավեն Մանուկյանը հանդիպում-քննարկում է անցկացրել համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Կարեն Ներսիսյանի, աշխատակազմի քարտուղար Սուրեն Աբրահամյանի, համայնքապետարանի ոլորտային պատասխանատուների և բոլոր բնակավայրերի վարչական ղեկավարների մասնակցությամբ:
Զավեն Մանուկյանը խիստ կարգադրել է սեփական եկամուտների հավաքագրման գործընթացի մասով լրջագույն աշխատանք տանել:
«Այսօր պետությունն ամուր կանգնած է համայնքների կողքին՝ սուբսիդավորելով ներկայացրած գրեթե բոլոր ծրագրերը: Եթե ուզում ենք համաչափ զարգացող ու շեն համայնքում ապրել, անխտիր բոլորս պարտավոր ենք բարեխղճորեն վճարել մեր հարկերն ու տուրքերը»,-ասել է համայնքի ղեկավարը: |