Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի դրույթով, հաշվի առնելով Աննա Բագրատի Շահբազյանի մեծ ներդրումը Ախուրյան համայնքի մշակութային կյանքի պահպանման և զարգացման գործում, արվեստի և երաժշտության բնագավառում երկարատև և ազգանվեր աշխատանքը, հիմք ընդունելով բնակարանների հաշվառման և բաշխման հանձնաժողովի եզրակացությունը, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանին որոշում է. 1.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյանի համայնքի սեփականություն համարվող Ջրաշինարարների բանավան,3 փողոցմ շենք 1/4(անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական թիվ 26122017-08-0041, տրված 2017թվականի դեկտեմբերի 26-ին) թիվ ……՝ երկու սենյականոց բնակարանը օգտագործման իրավունքով,բնակության համար հատկացնել Աննա Բագրատի Շահբազյանի 5 անձից բաղկացած ընտանիքին: |