Այսօր: Շաբաթ, 4 Մայիսի 2024թ.
Ախուրյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 167
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշումներ N 110-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ Ախուրյան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնք
ՀՀ Շիրակի մարզ, գ. Ախուրյան, 0312 70885 , 0312 70303, akhuryan.shirak@mail.ru , akhuryan.shirak@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

25 օգոստոսի 2020 թվականի N 110-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՄԱՐՎՈՂ (ԲՆԱԿԱՎԱՅՐ` ԱՐԵՎԻԿ) ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՆԱՎԱՐՏ ՇԵՆՔԵՐՆ ՈՒ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՆՐԱՑ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՈՒ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ 08-020-0136-0021 ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳՐՈՎ 1.10987 ՀԵԿՏԱՐ ՀՈՂԱՄԱՍԸ ԱՃՈՒՐԴՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ, ՕՏԱՐՄԱՆ ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ԳԻՆՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ԱՃՈՒՐԴԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 56-րդ հոդվածի 5-րդ, 8-րդ մասերի, <<Հրապարակային սակարկությունների մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ, 5-րդ և 8-րդ հոդվածների դրույթներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի փետրվարի 19-ի «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արևիկի գյուղական համայնքի վարչական սահմաններում գտնվող՝ պետական սեփականություն հանդիսացող հողամասերն անհատույց սեփականության իրավունքով համայնքին փոխանցելու մասին» N 156-Ն որոշումը, անշարժ գոյքի շուկայական արժեքի գնահատման վերաբերյալ <<Ա.Գ. ԷՍԹԵՅԹ>> սահմանափակ պատասխանատվության ընկերության 2020 թվականի հուլիսի 17-ի թիվ 07172011 հաշվետվությունը՝

 Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանին որոշում է․

  1. Համայնքի ղեկավարի առաջարկությամբ, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի վարչական սահմաններում գտնվող (բնակավայր` Արևիկ), համայնքի սեփականությունը համարվող գյուղատնտեսական արտադրական նպատակային նշանակության անավարտ շենքերն ու շինությունները (անասնաշենք` 1186.36 քառակուսի մետր, թռչնանոց` 1185.64 քառակուսի մետր, պահեստներ` 68.25 և 82.71 քառակուսի մետր, ոչխարանոց` 1182.76 քառակուսի մետր) և նրաց պահպանման ու սպասարկման համար նախատեսված 08-020-0136-0021 կադաստրային ծածկագրով 1.10987 հեկտար արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների նպատակային նշանակության, գյուղատնտեսական արտադրական օբյեկտների գործառնական նշանակություն հողամասը (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 08072020-08-0012, հասցեն` մարզ Շիրակ, Ախուրյան համայնք գյուղ Արևիկ 21-րդ փողոց թիվ 16), (հետագայում` անշարժ գույք), օտարել` բաց աճուրդով:
  2.  Աճուրդի դրված անշարժ գույքի համար սահմանել մեկ լոտ:
  3.  Անշարժ գույքի աճուրդն անցկացնել 2020 թվականի սեպտեմբերի 30-ին ժամը 12։00-ին Ախուրյանի համայնքապետարանի շենքում, նիստերի դահլիճում (հասցեն` Շիրակի մարզ, Ախուրյան համայնք, գյուղ Ախուրյան, Գյումրի խճուղի, շենք թիվ 42), իսկ կրկնական աճուրդը` 2020 թվականի նոյեմբերի 2-ին , ժամը 12-00-ին:
  4. Հիմք ընդունելով սույն որոշման 1-ին կետում նշված անշարժ գույքի շուկայական արժեքի գնահատման վերաբերյալ <<Ա.Գ. ԷՍԹԵՅԹ>> սահմանափակ պատասխանատվության ընկերության 2020 թվականի հուլիսի 17-ի թիվ 07172011 հաշվետվությունը` սույն որոշման 1-ին կետում նշված անշարժ գույքի աճուրդով վաճառքի մեկնարկային գները հաստատել՝ 4 900 000 (չորս միլիոն ինը հարյուր հազար) Հայաստանի Հանրապետության դրամ:
  5. Հաստատել աճուրդի կանոնակարգը և աճուրդի մասին հրապարակային ծանուցման հայտարարության տեքստը համաձայն թիվ 1 և թիվ 2 հավելվածների:
  6. Աճուրդը կազմակերպելու նպատակով՝
    ա) ստեղծել աճուրդային հանձնաժողով հետևյալ անհատական կազմով` Հանձնաժողովի նախագահ` Արծրունի Իգիթյան – Ախուրյան համայնքի ղեկավար
    Հանձնաժողովի անդամներ`
    Լիպարիտ Տիգրանյան - համայնքի ղեկավարի տեղակալ
    Սուրեն Աբրահամյան      – Ախուրյան համայնքի ղեկավարի տեղակալ
    Վարդգես Մելքոնյան -   Արևիկ բնակավայրի վարչական ղեկավար  
    Արամայիս Մքոյան    - Ախուրյան համայնքի ավագանու անդամ
    Արմեն Համիկյան  -  Ախուրյան համայնքի ավագանու անդամ
    Արտաշես Դրմեյան    -
    Ախուրյան համայնքի ավագանու անդամ
  7.  <<Հրապարակային սակարկությունների մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն հանձնաժողովին վերապահել հրապարակային սակարկություն կազմակերպելու լիազորություններով (աճուրդի կազմակերպիչ):

Կողմ -9

ԳԵՎՈՐԳՅԱՆ ԱՐՏԱՇԵՍ

ԴՐՄԵՅԱՆ ԱՐՏԱՇԵՍ

ԽԱՉԱՏՐՅԱՆ ՀՈՎՀԱՆՆԵՍ

ՀԱՄԻԿՅԱՆ ԱՐՄԵՆ

ՂԱԶԱՐՅԱՆ ԼԱԴԻԿ

ՄԱԹՈՍՅԱՆ ՀՈՎՀԱՆՆԵՍ

ՄՆԱՑՅԱՆ ՄՀԵՐ

ՄՔՈՅԱՆ ԱՐԱՄԱՅԻՍ

ՊԵՏՐՈՍՅԱՆ ԳԵՂԱՄ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐԾՐՈՒՆԻ ԻԳԻԹՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Շիրակի մարզ, գ.Ախուրյան, Գյումրու խճուղի 42
0312 70885 , 0312 70303
akhuryan.shirak@mail.ru , akhuryan.shirak@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50834216@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԽՈՒՐՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner