Այսօր: Հինգշաբթի, 2 Մայիսի 2024թ.
Ախուրյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 153
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 424-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ Ախուրյան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնք
ՀՀ Շիրակի մարզ, գ. Ախուրյան, 0312 70885 , 0312 70303, akhuryan.shirak@mail.ru , akhuryan.shirak@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

19 ապրիլի 2024 թվականի N 424-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ՝ ՖՈՒՆԿՑԻՈՆԱԼՈՒԹՅԱՆ ԽՈՐԸ ԱՍՏԻՃԱՆԻ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՈՎ ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅԱՆ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿ ՍՏԱՆԱԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՑՈՂ ՆԱԽԿԻՆ ԶԻՆԾԱՌԱՅՈՂ ԱՐՏՅՈՄ ԱՐՏՈՒՇԻ ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՎԵՐՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով ՀՀ Կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 6-ի N 1419-Ն որոշմամբ սահմանված կարգի 8-րդև 9-րդ կետերի դրույթներով.

                                                                                            

 

                                                                            

1ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
 ՀՀ Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Ախուրյան գյուղի բնակիչ Արտյոմ Արտուշի Պետրոսյանը (անձնագիր` AR06408333, տրված 28032018թ., 001 կողմից, հաշվառված է ՀՀ Շիրակի մարզ Ախուրյան, Շրջկենտրոն, շենք 11, բն.19 հասցեում հասցեում) դիմում է ներկայացրել Ախուրյանի համայնքի ղեկավարինխնդրելով՝  ՀՀ Կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 6-ի N 1419-Ն որոշմամբ սահմանված կարգին համապատասխան իր մեկ անձից բաղկացած ընտանիքին Ախուրյան համայնքում վերցնել բնակարանային հաշվառման։

2.ՊԱՏՃԱՌԱԲԱՆԱԿԱՆ ՄԱՍ

 
1.
Գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքներ և իրավական հիմնավորումներ՝

1)      ՀՀ Շիրակի մարզ Ախուրյան, Շրջկենտրոն, շենք 11, բն.19 հասցեում հաշվառված Արտյոմ Արտուշի Պետրոսյանը հիվանդացել է 21.08.1999թ. զին. ծառայության ընթացքում, ունի ֆունկցիոնալության խորը աստիճանի սահմանափակումով (1-ին խմբի) հաշմանդամություն (հիմք` Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ՍՊՎ 05.02.2024 թվականի թիվ 36/184 տեղեկանքը):

2) Արտյոմ Արտուշի Պետրոսյանը հաշվառված է ՀՀ Շիրակի մարզ Ախուրյան, Շրջկենտրոն, շենք 11, բն.19 հասցեում: ՀՀ Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ղեկավարի 2010 թվականի սեպտեմբերի 6-ի N 61 որոշմամբ «ՀՀ Շիրակի մարզ Ախուրյան, Շրջկենտրոն, շենք 11, բն.19» հասցեն վերահասցեավորվել է «ՀՀ Շիրակի մարզ, Ախուրյան համայնք, գյուղ Ախուրյան, Ջրաշինարարների փողոց 2-րդ անցուղի 4 շենք, բնակարան 10», որտեղ և մինչ օրս հաշվառված է Արտյոմ Արտուի Պետրոսյանը:

Նա նշված հասցեի բնակարանի նկատմամբ չունի սեփականության իրավունք, բնակարանի սեփականատերերն են՝ Սենիկ Պետիկի Հակոբյանը և Նորվարդ Վլադիմիրի Հակոբյանը, որոնք որևէ ագակցական կապ չունեն Արտյոմ Արտուշի Պետրոսյանի հետ:

Արտյոմ Արտուշի Պետրոսյանը ժամանակավորապես բնակվում է ՀՀ Շիրակի մարզ Արթիկ համայնք գյուղ Հոռոմ 11-րդ փողոց 1-ին նրբանցք 7 տուն հասցեում, սեփականության իրավունքով իր քրոջ ամուսնուն՝ Վահագն Մաթևոսի Հայրապետյանին պատկանող բնակելի տանը:

Նա սեփականության իրավունքով չունի բնակարան կամ այլ բնակելի տարածություն (հիմք՝ՀՀ կադաստրի կոմիտեի 07.02.2024թ. N ԱՏ-07022024-99-0281 և 20/03/2024թ. N ԱՏ-20032024-99-0182 տեղեկանքները և ՀՀ Շիրակի մարզի Ախուրյան համայնքի բնակարանային հարցերի հանձնաժողովի եզրակացությունը):

Ղեկավարվելով ՀՀ Կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 6-ի «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգի և Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի ու հատուկ ստորաբաժանումներիֆունկցիոնալության խորը կամ ծանր աստիճանի սահմանափակումով հաշմանդամության զինվորական կենսաթոշակ ստանալու իրավունք ունեցող նախկին զինծառայողների և զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքների բնակարանային ապահովության կարգը և չափերը սահմանելու մասին» N 1419-Ն որոշմամբ սահմանված կարգի 8-րդ և 9-րդ կետերի դրույթներով.

Ո Ր Ո Շ ՈՒ Մ  Ե Մ

1Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգի՝  ֆունկցիոնալության խորը աստիճանի սահմանափակումով հաշմանդամության զինվորական կենսաթոշակ ստանալու իրավունք ունեցող նախկին զինծառայող Արտյոմ Արտուշի Պետրոսյանին մեկ անձով ընդգրկել Հայաստանի Հանրապետության  Շիրակի մարզի Ախուրյան համայնքի բնակարանային պայմանների բարելավման կարիքավորների ցուցակում։

    2Հայաստանի Հանրապետության  Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Ախուրյան բնակավայրի բնակիչ Արտյոմ Արտուշի Պետրոսյանին պատշաճ իրազեկել սույն որոշման մասին՝ վերջինիս տրամադրելով սույն որոշման օրինակը։

    3 Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Արտյոմ Արտուշի Պետրոսյանին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդ օրվանից։

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԶԱՎԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(907.70 Կբ) Որոշում 424-Ա
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝

Դիտումների քանակ` 30

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Շիրակի մարզ, գ.Ախուրյան, Գյումրու խճուղի 42
0312 70885 , 0312 70303
akhuryan.shirak@mail.ru , akhuryan.shirak@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50834216@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԽՈՒՐՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner