2024 թվականի մարտի 06-ին Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Հովունի բնակավայրի վարչական շենքում կայացավ հանրային բաց քննարկում (լսում):
Քննարկումը վարում էր Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Հովունի բնակավայրի վարչական ղեկավար՝ Լևիկ Խաչատրյանը, արձանագրում՝ երկրորդ կարգի մասնագետ ՝ Անի Մարտիրոսյանը ։
Օրակարգում - Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Հովունի բնակավայրի 08-071-0101-0008 կադաստրային ծածկագրով 2,535494հա արոտավայրը վարձակալությամբ տրամադրելու վերաբերյալ։
Մասնակցում էին–ՀՀ Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Հովունի բնակավայրի համայնքապետարանի աշխատակիցներ և բնակավայրի բնակիչներ։
ՀՀ Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Հովունի բնակավայրի վարչական ղեկավար՝ Լևիկ Խաչատրյանը ներկայացրեց բնակիչներին օրակարգում ընդգրկված հարցը
Քննարկմանը ներկա գտնվող բնակիչները չունէին առարկություններ տվյալ արոտավայրը վարձակալության տրամադրելու հետ կապված։