Այսօր: Չորեքշաբթի, 15 Մայիսի 2024թ.
Ախուրյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 207
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 207-Ա
 
Դիտել Ավագանու որոշումները

ՆԱԽԱԳԻԾ 207-Ա


Զեկ. ԱՐՄԱՆ ԳԵՂԱՄՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՄԱՐԶԻԿՆԵՐԻՆ ԵՎ ՄԱՐԶԻՉՆԵՐԻՆ ԴՐԱՄԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 11-րդ մասի, 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանու 2022 թվականի ապրիլի 26-ի թիվ 61-Ն որոշման հավելվածի 17-րդ կետի դրույթներով, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի  Ազատան և Այգաբաց բնակավայրերի վարչական ղեկավարների գրությունները՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանին

                                                                                        որոշում է՝

1.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի 2023 թվականի բյուջեի 10 բաժնի 07 խմբի 01 դասի սոցիալական հատուկ արտոնություններ (այլ դասերին չպատկանող) ծրագրի 4727 «Կրթական, մշակութային և սպորտային նպաստներ բյուջեից»  հոդվածով հատկացված գումարներից դրամական աջակցություն տրամադրել՝

1) 2023 թվականի սեպտեմբերի 27-28-ը Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երևանում կայացած հունահռոմեական ոճի  ըմբշամարտի մինչև 23 տարեկանների Հայաստանի առաջնությունում՝

ա. 55 կգ քաշային կարգում 1-ին տեղը զբաղեցրած Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Ախուրյան գյուղի բնակիչ Մանվել Էդգարի Խաչատրյանին՝  200000 / երկու հարյուր հազար/ դրամ, մարզիչ Էդգար Մանվելի Խաչատրյանին՝ 100000 / մեկ հարյուր հազար/ դրամ,

բ. 97 կգ քաշային կարգում 2-րդ տեղը զբաղեցրած Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Ախուրյան գյուղի բնակիչ Արշակ Լևոնի Գեղամյանին՝ 150000 / մեկ հարյուր հիսուն հազար / դրամ, մարզիչ Արման Գեղամի Գեղամյանին՝  75000 /յոթանասունհինգ հազար/  դրամ,

2) 2023 թվականի հունիսի 10-17-ը Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երևանում կայացած բռնցքամարտի մինչև 15 տարեկանների Հայաստանի առաջնությունում 40 կգ քաշային կարգում 2-րդ տեղը զբաղեցրած Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Ազատան գյուղի բնակիչ Սուրեն Վահրամի Բաբլումյանին՝  30000 / երեսուն հազար / դրամ, մարզիչ Հովհաննես Վաչագանի Մկրտչյանին՝ 15000 /տասնհինգ հազար/ դրամ:

3) 2023 թվականի սեպտեմբերի 12 - 16-ը Ռուսաստանի Դաշնության Մախաչկալա քաղաքում կայացած բռնցքամարտի միջազգային մրցաշարում գերծանր քաշային կարգում 1-ին տեղը զբաղեցրած Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Այգաբաց գյուղի բնակիչ Դավիթ Արիստակեսի Չալոյանին՝ 200000 / երկու հարյուր հազար/ դրամ:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԶԱՎԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆ


Նախագիծ կազմող ԶԱՎԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Շիրակի մարզ, գ.Ախուրյան, Գյումրու խճուղի 42
0312 70885 , 0312 70303
akhuryan.shirak@mail.ru , akhuryan.shirak@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50834216@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԽՈՒՐՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner