Այսօր: Հինգշաբթի, 2 Մայիսի 2024թ.
Ախուրյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 86
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 152
 
Դիտել Ավագանու որոշումները

ՆԱԽԱԳԻԾ 152


Զեկ. ԱՐԾՐՈՒՆԻ ԻԳԻԹՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱԽՈՒՐՅԱՆԻ «ՆԻԿՈԼ ԱՂԲԱԼՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԱՎԱԳ ԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՆՅՈՒԹԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, քննարկելով Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության«Ախուրյանի Նիկոլ Աղբալյանի անվան ավագ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության վերանորոգման՝ երկրորդ հարկի միջանցքի սալիկապատման աշխատանքների համար դպրոցի տնօրենի դիմումը՝
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանին որոշում է.

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Ախուրյանի Նիկոլ Աղբալյանի անվան ավագ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության երկրորդ հարկի միջանցքի սալիկապատման աշխատանքների համար տրամադրել մինչև 300000/երեք հարյուր/ դրամի շինարարական նյութեր:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐԾՐՈՒՆԻ ԻԳԻԹՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐԾՐՈՒՆԻ ԻԳԻԹՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 

Դպրոցի տնօրենը, ով նաև  ավագանու անդամ է , տեղեկացրերց, որ դպրոցը դրամաշնորհային ծրագրով վերանորոգվել է, կարիք կա հատակը սալիկապատելու՝ վերանորոգումը չփչացնելու համար:Հ. Մաթոսյանը ճշտեց դպրոցին համայնքի կողմից տրամադրված օգնության քանակը:Ապա , կապված բյուջեի դրամական միջոցների հետ, որոշվեց հարցի քննարկումն հետաձգել մինչև տարեվերջ: 

Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Շիրակի մարզ, գ.Ախուրյան, Գյումրու խճուղի 42
0312 70885 , 0312 70303
akhuryan.shirak@mail.ru , akhuryan.shirak@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50834216@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԽՈՒՐՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner