Այսօր: Շաբաթ, 27 Ապրիլի 2024թ.
Ախուրյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 187
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշումներ N 24
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ Ախուրյան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնք
ՀՀ Շիրակի մարզ, գ. Ախուրյան, 0312 70885 , 0312 70303, akhuryan.shirak@mail.ru , akhuryan.shirak@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

29 հունիսի 2020 թվականի N 24

ԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ «ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԿՈՄՈՒՆԱԼ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԵՎ ԲԱՐԵԿԱՐԳՈՒՄ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՆՎԱԾ ՏԵԽՆԻԿԱՆ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՄԲ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԵՎ ՎԱՐՁԱՎՃԱՐԻ ՉԱՓ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 19-րդ կետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանարպետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ղեկավարի առաջարկը՝ 
Հայաստանի Հանարպետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանին որոշում է․

  1. Հայաստանի Հանարպետության Շիրակի մարզի «Ախուրյան համայնքի կոմունալ սպասարկում և բարեկարգում» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը շահագործման հանձնված տեխնիկան վարձակալությամբ տրամադրելու դեպքում սահմանել վարձավճարի չափ ըստ տեխնիկաների․
    1)  Բազմաֆունկցիոնալ էքսկավատոր JCB 3cxeco․ 1 ժամը՝   13000 ՀՀ դրամ,   1 օրը՝ 100000 ՀՀ դրամ
    2)  Բազմաֆունկցիոնալ էքսկավատոր CAT 426F2   1 ժամը՝   13000 ՀՀ դրամ,   1 օրը՝ 100000 ՀՀ դրամ 
    3)  Գրեյդեր ԳՍ -10.07                                            1 ժամը՝   10000 ՀՀ դրամ,   1 օրը՝  80000  ՀՀ դրամ
    4)  Ինքնաթափ մեքենա 15 տոննա տարողությամբ
         ԿԱՄԱԶ65-115-026                                            1 ժամը՝  10000  ՀՀ դրամ /տեղում աշխատելու դեպքում/,    1 կմ՝  300 ՀՀ դրամ 
    5)  Ինքնաթափ մեքենա 4,5 տոննա տարողությամբ
         ԳԱԶ 33098                                                        1 ժամը՝  7000  ՀՀ դրամ  /տեղում աշխատելու դեպքում/,     1 կմ՝ 250 ՀՀ դրամ 
    6)  Աղբատար ինքնաթափ մեքենա ԳԱԶՍԱԶ 3507   1 ժամը՝  5000  ՀՀ դրամ,     1 օրը՝   50000 ՀՀ դրամ
    7)  Ջրատար՝ ջրցան ԶԻԼ 130                                  1 ժամը՝  6000  ՀՀ դրամ,     1 օրը՝   60000  ՀՀ դրամ
    8)  Ավտովերելակ NISAN ATLEON 70.14                   1 ժամը՝  4000  ՀՀ  դրամ,    1 օրը՝   30000  ՀՀ դրամ:
  2. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ղեկավար Արծրունի Իգիթյանին.
    սահմանել ֆիզիկական և իրավաբանական անձանց վարձակալությամբ տեխնիկա տրամադրելու կարգն ու ժամկետները այն հաշվով որպեսզի տեխնիկաների վարձատրման գործընթացը բացասական չանդրադառնա «Ախուրյան համայնքի կոմունալ սպասարկում և բարեկարգում»  համայնքային ոչ առևտրային կազմակերպության առօրյա աշխատանքային ծրագրերի վրա։
  3. Իրավունք վերապահել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ղեկավար Արծրունի Իգիթյանին վարձակալության պայմաններից և իրավիճակից ելնելով երկկողմանի պայմանագրերում մշակել հատուկ դրույթներ։
  4. Հաշվի առնել տվյալ պահին վառելանյութի շուկայական գնի փոփոխությունը։
  5. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի բնակիչներին տեխնիկան տրամադրել 20 տոկոս զեղչով։ 
  6. Յուրաքանչյուր եռամսյակ բյուջեի կատարման հաշվետվության հետ ներկայացնել նաև հաշվետվություն վարձակալած տեխնիկայի վերաբերյալ։

Կողմ -10

ԲԱԲՈՒՋՅԱՆ ԳԵՎՈՐԳ

ԳԱԲՈՅԱՆ ԺԻՐԱՅՐ

ԳԵՎՈՐԳՅԱՆ ԱՐՏԱՇԵՍ

ԴՐՄԵՅԱՆ ԱՐՏԱՇԵՍ

ԷԼԲԱԿՅԱՆ ՎՈԼՈԴՅԱ

ԽԱՉԱՏՐՅԱՆ ՀՈՎՀԱՆՆԵՍ

ՀԱՄԻԿՅԱՆ ԱՐՄԵՆ

ՄԱԹՈՍՅԱՆ ՀՈՎՀԱՆՆԵՍ

ՄՆԱՑՅԱՆ ՄՀԵՐ

ՊԵՏՐՈՍՅԱՆ ԳԵՂԱՄ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐԾՐՈՒՆԻ ԻԳԻԹՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Շիրակի մարզ, գ.Ախուրյան, Գյումրու խճուղի 42
0312 70885 , 0312 70303
akhuryan.shirak@mail.ru , akhuryan.shirak@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50834216@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԽՈՒՐՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner