Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 19-րդ կետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանարպետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ղեկավարի առաջարկը՝ Հայաստանի Հանարպետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանին որոշում է․
- Հայաստանի Հանարպետության Շիրակի մարզի «Ախուրյան համայնքի կոմունալ սպասարկում և բարեկարգում» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը շահագործման հանձնված տեխնիկան վարձակալությամբ տրամադրելու դեպքում սահմանել վարձավճարի չափ ըստ տեխնիկաների․
1) Բազմաֆունկցիոնալ էքսկավատոր JCB 3cxeco․ 1 ժամը՝ 13000 ՀՀ դրամ, 1 օրը՝ 100000 ՀՀ դրամ 2) Բազմաֆունկցիոնալ էքսկավատոր CAT 426F2 1 ժամը՝ 13000 ՀՀ դրամ, 1 օրը՝ 100000 ՀՀ դրամ 3) Գրեյդեր ԳՍ -10.07 1 ժամը՝ 10000 ՀՀ դրամ, 1 օրը՝ 80000 ՀՀ դրամ 4) Ինքնաթափ մեքենա 15 տոննա տարողությամբ ԿԱՄԱԶ65-115-026 1 ժամը՝ 10000 ՀՀ դրամ /տեղում աշխատելու դեպքում/, 1 կմ՝ 300 ՀՀ դրամ 5) Ինքնաթափ մեքենա 4,5 տոննա տարողությամբ ԳԱԶ 33098 1 ժամը՝ 7000 ՀՀ դրամ /տեղում աշխատելու դեպքում/, 1 կմ՝ 250 ՀՀ դրամ 6) Աղբատար ինքնաթափ մեքենա ԳԱԶՍԱԶ 3507 1 ժամը՝ 5000 ՀՀ դրամ, 1 օրը՝ 50000 ՀՀ դրամ 7) Ջրատար՝ ջրցան ԶԻԼ 130 1 ժամը՝ 6000 ՀՀ դրամ, 1 օրը՝ 60000 ՀՀ դրամ 8) Ավտովերելակ NISAN ATLEON 70.14 1 ժամը՝ 4000 ՀՀ դրամ, 1 օրը՝ 30000 ՀՀ դրամ:
- Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ղեկավար Արծրունի Իգիթյանին.
սահմանել ֆիզիկական և իրավաբանական անձանց վարձակալությամբ տեխնիկա տրամադրելու կարգն ու ժամկետները այն հաշվով որպեսզի տեխնիկաների վարձատրման գործընթացը բացասական չանդրադառնա «Ախուրյան համայնքի կոմունալ սպասարկում և բարեկարգում» համայնքային ոչ առևտրային կազմակերպության առօրյա աշխատանքային ծրագրերի վրա։
- Իրավունք վերապահել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ղեկավար Արծրունի Իգիթյանին վարձակալության պայմաններից և իրավիճակից ելնելով երկկողմանի պայմանագրերում մշակել հատուկ դրույթներ։
- Հաշվի առնել տվյալ պահին վառելանյութի շուկայական գնի փոփոխությունը։
- Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի բնակիչներին տեխնիկան տրամադրել 20 տոկոս զեղչով։
- Յուրաքանչյուր եռամսյակ բյուջեի կատարման հաշվետվության հետ ներկայացնել նաև հաշվետվություն վարձակալած տեխնիկայի վերաբերյալ։
|