Այսօր: Ուրբաթ, 26 Ապրիլի 2024թ.
Ախուրյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 154
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 62
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ Ախուրյան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնք
ՀՀ Շիրակի մարզ, գ. Ախուրյան, 0312 70885 , 0312 70303, akhuryan.shirak@mail.ru , akhuryan.shirak@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

12 մարտի 2019 թվականի N 62

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԵՏԵՐ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 7_Ի ԹԻՎ 12 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

   Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի  Հայաստանի Հանրապետության կառավարության`2003 թվականի «Քաղաքացիական պաշտպանության ծառայությունների ստեղծման, նախապատրաստման և գործունեության կարգը սահմանելու մասին» ապրիլի 10-իN 384-Ն որոշման 3-րդ, 4-րդ կետերի, 5-րդ կետիգ) ենթակետի, 7-րդ, 11-րդ և 16-րդ կետերի, 2004 թվականի «Քաղաքացիական պաշտպանության պլանների մշակման կարգը սահմանելու մասին» ապրիլի 22-ի N 633-Ն որոշման 1-ին կետի է ենթակետի, 4-րդ և 5-րդ կետերի ը ենթակետերի, 6-րդ կետի ժ ենթակետի, «Տեղական ինքնակառավարման մասին»Հայաստնաի Հանրապետության օրենքի 35–րդ հոդվածի 1-ին մասի, 29-րդ , 41-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետերի դրույթներով՝

                                                                    Որոշում եմ՝

1. Ստեղծել  քաղաքացիական պաշտպանության համայնքային ծառայություններ և նշանակել քաղաքացիական պաշտպանության ծառայության պետեր՝

1)կապի ծառայություն, ծառայության պետ՝Հայաստանի Հանրապետության Ախուրյանի համայնքապետարանի փաստաթղթաշրջանառության ոլորտի կազմակերպիչ
2)ինժեներական ծառայություն, ծառայության պետ՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյանի համայնքապետարանի քաղաքաշինության և ճարտարապետության բաժնի մասնագետ
3)բժշկական ծառայություն, ծառայության պետ՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի << Ախուրյանի Բժշկական կենտրոն>>ՓԲԸ-ի տնօրեն
4)տրանսպորտային ծառայություն, ծառայության պետ՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի <<Ախուրյանի կոմունալ սպասարկում և բարեկարգում>> ՀՈԱԿ-ի տնօրեն
5)էներգետիկայի ծառայություն, ծառայության պետ՝ Հայաստանի Հանրապետության «Հայաստանի էլեկտրական ցանցեր»փակ բաժնետիրական ընկերության «Ղարս»մասնաճյուղի Ախույանի էլ.ցանցի գլխավոր ճարտարապետ
6)բույսերի և կենդանիների պաշտապանության ծառայություն, ծառայության պետ՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյանի համայնքապետարանի գլխավոր մասնագետ
7)նյութատեխնիկական մատակարարման ծառայություն, ծառայության պետ՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյանի համայնքապետարանի տնտեսական մասով պատասխանատու
8)Հասարակական կարգի պահպանման ծառայություն, ծառայության պետ Հայաստանի Հանրապետության Ոստիկանության Ախուրյանի բաժնի պետ 
2.    Առաջարկել`

1) Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության  փրկարար ծառայության Շիրակի մարզային փրկարարական վարչության պետին`
համայնքային քաղաքացիական պաշտպանության  ծառայությունների կանոնադրությունների և  պլանների լրամշակման և կազմման նպատակով փաստաթղթերի օրինակելի ձևերը  տրամադրել համայնքային քաղաքացիական պաշտպանության  ծառայությունների պետերին և անհրաժեշտության դեպքում ցուցաբերել մեթոդական օգնություն:

2)համայնքային քաղաքացիական պաշտպանության  ծառայությունների պետերին`

լրամշակել և կազմել համապատասխանաբար համայնքային քաղաքացիական պաշտպանության ծառայությունների կանոնադրությունները և պլանները, համաձայնեցնել Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության  Շիրակի մարզային փրկարարական վարչության հետ և մինչև  «22 »  ապրիլի 2019թ.  ներկայացնել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ղեկավարի հաստատմանը:

3.  Ուժը կորցրած  ճանաչել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Մարմաշեն hամայնքի ղեկավարի 2018 թվականի փետրվարի 7-ի «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի քաղաքացիական պաշտպանության համայնքային ծառայություններ ստեղծելու և ծառայությունների պետեր նշանակելու մասին» թիվ 12 որոշումը:

 

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐԾՐՈՒՆԻ ԻԳԻԹՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝

Դիտումների քանակ` 25

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Շիրակի մարզ, գ.Ախուրյան, Գյումրու խճուղի 42
0312 70885 , 0312 70303
akhuryan.shirak@mail.ru , akhuryan.shirak@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50834216@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԽՈՒՐՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner