Այսօր: Շաբաթ, 4 Մայիսի 2024թ.
Ախուրյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 15
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 20
 
Դիտել Ավագանու որոշումները

ՆԱԽԱԳԻԾ 20


Զեկ. ԱՐԾՐՈՒՆԻ ԻԳԻԹՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՄԱՐԶԻԿՆԵՐԻՆ,ՄԱՐԶԻՉՆԵՐԻՆ ԵՎ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԱՌԱՐԿԱՅԱԿԱՆ ՕԼԻՄՊԻԱԴԱՅԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻՆ ԴՐԱՄԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 11-րդ կետի,18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ  դրույթներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանու 2017թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 20-Ն որոշմամբ հաստատված կարգի 5-րդ կետը՝
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանին որոշում է.

Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի 2021 թվականի վարչական բյուջեի պահուստային ֆոնդից «Կրթական, մշակութային և սպորտային նպաստներ բյուջեից» 4727 հոդվածով հատկացված գումարներից դրամական աջակցություն տրամդրել՝

1.Հայաստանի Հանրապետության 2021 թվականի ձյուդոյի պատանիների առաջնության չեմպիոն, ձյուդոյի առաջնության 1-ին մրցանակակիր՝ Ախուրյան համայնքի Արևիկ բնակավայրի բնակիչ Սուսաննա Հայկազի Ստեփանյանին՝ 30000/երեսուն հազար/դրամ, մարզիչ Արտյոմ Բաղդասարյանին՝ 15000/տասնհինգ/ հազար դրամ:
2. Հայաստանի Հանրապետության 2021 թվականի ձյուդոյի պատանիների առաջնության 3-րդ մրցանակակիր՝ Ախուրյան համայնքի Արևիկ բնակավայրի բնակիչ Գրիգոր Արտակի Երեմոզյանին 10000/տասը հազար/ դրամ:
3.«Աշխարհագրություն» առակայի օլիմպիադայի եզրափակիչ փուլի մասնակից/ 3-րդ կարգի դիպլոմ/ Ախուրյան համայնքի Այգաբաց գյուղի բնակիչ Մարիամ Համլետի Ավագյանին՝ 30000/երեսուն հազար/ դրամ, աշխարհագրության ուսուցիչ Մանվել Բարսեղյանին՝ 15000/տասնհինգ/ հազար դրամ:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐԾՐՈՒՆԻ ԻԳԻԹՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐԾՐՈՒՆԻ ԻԳԻԹՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Շիրակի մարզ, գ.Ախուրյան, Գյումրու խճուղի 42
0312 70885 , 0312 70303
akhuryan.shirak@mail.ru , akhuryan.shirak@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50834216@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԽՈՒՐՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner