Այսօր: Հինգշաբթի, 2 Մայիսի 2024թ.
Ախուրյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 83
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 90
 
Դիտել Ավագանու որոշումները

ՆԱԽԱԳԻԾ 90


Զեկ. ԱՐԾՐՈՒՆԻ ԻԳԻԹՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱՏՎՈՒԹՅԱՆ, ՆՈՐԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ և ՄՈՆԻԹՈՐԻՆԳԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ԲԱԺՆԻ ԿՈՂՄԻՑ ԶԲԱՂԵՑՐԱԾ ՏԱՐԱԾՔ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 42-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի և Շիրակի մարզպետի գրությունները գյուղատնտեսական խորհրդատվության, նորարարությունների և մոնիթորինգի վարչության Շիրակի բաժնի զբացղեցրած տարածքը Հայաստանի Հանրապետության Էկոնոմիկայի նախարարությանը անհատորւյց տրամադրելու մասին՝
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանին որոշում է

  1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյանի համայնքապետարանի և Հայաստանի Հանրապետության Էկոնոմիկայի նախարարության միջև 24․07․2019թվականին կնքված  տարածքի վարձակալության պայմանագիրը  լուծել 2020 թվականի հունվարի 1-ից և համայնքապետարանի թիվ 1 վարչական շենքից 145,97քառակուսի մետր զբաղեցրած տարածքը անվճար տրամադրել  Հայաստանի Հանրապետության Էկոնոմիկայի նախարարության գյուղատնտեսական խորհրդատվության, նորարարությունների և մոնիթորինգի վարչության Շիրակի բաժնին։
  2. Պարտավորեցնել կազմակերպությանը կատարելու է 2019 թվականի պարտավորություններն ամբողջությամբ:

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐԾՐՈՒՆԻ ԻԳԻԹՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐԾՐՈՒՆԻ ԻԳԻԹՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 

Համայնքի ղեկավարը ներկայացրեց  ՀՀ Էկոնոմիկայի նախարարի և մարզպետի գրությունները՝ Ախուրյանի համայնքապետարանի թիվ 1 վարչական շենքի 3-րդ հարկի 145,97քառակուսի մետր տարածքը ՀՀ Էկոնոմիկայի նախարարության գյուղատնտեսական խորհրդատվության, նորարարությունների և մոնիթորինգի վարչությանը անվճար տրամադրելու մասին նախարարի գրությունը: Ավագանու անդամ Հովհաննես Մաթոսյանը հարց բարձրացրեց տարածքը անվճար տրամադրելու հիմքերի վերաբերյալ:

Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Շիրակի մարզ, գ.Ախուրյան, Գյումրու խճուղի 42
0312 70885 , 0312 70303
akhuryan.shirak@mail.ru , akhuryan.shirak@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50834216@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԽՈՒՐՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner