Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի և 3-րդ մասի, 34-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ մասերի դրույթներով՝
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանին որոշում է՝
Հայաստանի Հանրապետության Շիարկի մարզի Ախուրյան համայնքի ավագանու 2017 թվականի դեկտեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի կամավոր լիազորությունների իրականացման և դրանց համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների հաստատման մասին» թիվ 20 որոշմամբ հաստատված կարգի մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝
Հայաստանի Հանրապետության Շիարկի մարզի Ախուրյան համայնքի ավագանու 2017 թվականի դեկտեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի կամավոր լիազորությունների իրականացման և դրանց համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների հաստատման մասին» թիվ 20 որոշմամբ հաստատված կարգի մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1.Կարգի 7-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
Սոցիալան աջակցության վերաբերյալ կամավոր խնդիրների լուծման համար սահմանվում են հետևյալ չափորոշիչները՝ առավելագույն չափերը Հայաստանի Հանրապետության դրամով/
1) Համայնքի սոցիալական աջակցության կարիք ունեցող բնակչին կամ ընտանիքին ՝ 10000/տասը հազար դրամ/
2) Համայնքի՝ 4-6 անչափահաս երեխա ունեցող և սոցիալական աջակցության կարիք ունեցող ընտանիքին՝ 40000 /քառասուն հազար/ դրամ
3) Համայնքի՝ 7 և ավել անչափահաս երեխա ունեցող և սոցիալական աջակցության կարիք ունեցող ընտանիքին՝ 60000 /քառասուն հազար/ դրամ
4) Արտակարգ իրավիճակներից /բնական, տեխնածին աղետ/ տուժած բնակչի/ընտանիքին/ մինչև 100000 /մեկ հարյուր հազար/ դրամ
5) Արցախյան, ապրիլյան պատերազմների և 2020 թվականի սեպտեմբերի 27-ից սկսված պատերազմի ժամանակ, այդ թվում՝ մարտական գործուղությունների և /կամ/ հերթափոխի ընթացքում զոհված, անհետ կորած զինծառայողներին և մասնակիցներին/կամ ընտանիքներին՝ 50000/հիսուն հազար/ դրամ
6) 1-ին կարգի հաշմանդամ ազատամարտիկների և զինծառայողներին ՝ 30000 /երեսուն հազար/ դրամ
7) 2-րդ կարգի հաշմանդամ ազատամարտիկների և զինծառայողներին ՝ 25000 /քսանհինգ հազար/ դրամ
8) 3-րդ կարգի հաշմանդամ ազատամարտիկների և զինծառայողներին ՝ 20000 /քսան հազար/ դրամ
2. Կարգի 9-րդ կետը լրացնել 5-րդ և 6-րդ ենթակետերով՝
5) Հայաստանի առաջնություն՝
Զբաղեցրած տեղը
|
Մարզիկներ
|
մարզիչներ 50%
|
1-ին տեղ
|
30000
|
15000
|
2-րդ տեղ
|
20000
|
10000
|
3-րդ տեղ
|
10000
|
5000
|
6) Համայնքի միջնակարգ դպրոցները ոսկե մեդալով ավարտած շրջանավարտներին՝ 50000/հիսուն հազար/ դրամ: