Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 10-րդ հոդվածի 10-րդ մասի, «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի «ա» և«դ» կետերի, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանու 2022 թվականի ապրիլի 26-ի թիվ 61-Ն որոշման N 1 հավելվածի 16-րդ կետի 4-րդ ենթակետի դրույթներով, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ղեկավարի 2022 թվականի մայիսի 10-ի թիվ 210 կարգադրությամբ ստեղծված հանձնաժողովի 2024 թվականի փետրվարի 2-ի թիվ 1 ակտը, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության 2024 թվականի մարտի 29-ի թիվ 30100624 քրեական վարույթը կարճելու մասին որոշումը և հիմք ընդունելով Ախուրյան համայնքի Ախուրյան բնակավայրի բնակիչ Ռուզան Ժորժիկի Ոսկանյանի կողմից 2024 թվականի մարտի 5-ին ներկայացրած դիմումը, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանին որոշում է՝
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի 2024 թվականի վարչական բյուջեի 10-րդ բաժնի, 7-րդ խմբի 1-ին դասի «Այլ նպաստներ բյուջեից» 4729 հոդվածից արտակարգ իրավիճակի՝ հրդեհի հետևանքով տուժած, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Ախուրյան բնակավայրի բնակիչ Ռուզան Ժորժիկի Ոսկանյանին տրամադրել միանվագ դրամական աջակցություն՝ ընդամենը 80 000 (ութսուն հազար) դրամ։ |